Մեծ Բրիտանիան սահմանել է երրորդ ազգային կարանտինը
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կորոնավիրուսային համավարակի պատճառով՝ երկրում երրորդ ազգային կարանտին սահմանելու մասին: Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ն:
Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր շտամը տարածվում է «վախեցնող արագությամբ»:
- Ակնհայտ է, որ երրորդ ազգային արգելափակումն անհրաժեշտ է,- ասել է վարչապետը:
Ջոնսոնի համաձայն՝ այսօրվանից՝ հունվարի 5-ից, անգլիական դպրոցները կանցնեն հեռակա ուսուցման: Դպրոց կկարողանան գնալ միայն առանցքային մասնագիտությունների ներկայացուցիչների, օրինակ՝ բժիշկների, սոցաշխատողների, հրշեջների, ոստիկանների, առաքիչների, վաճառողների երեխաները: Քաղաքացիներին թույլատրվում է տնից դուրս գալ միայն զբոսանելու, բժշկի մոտ կամ խանութ գնալու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը