Բժիշկը կանխատեսել է Ռուսաստանում կորոնավիրուսային համավարակի անկման ժամկետը
ԱշխարհԿորոնավիրուսային համավարակի ընթացիկ ալիքն անկում կապրի գարնան սկզբին, ինչից հետո, աշնան և դեկտեմբերի նման վերելքներ չեն լինի մինչև համավարակի ավարտը: Այս կանխատեսումն արել է բժիշկ-իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Բոլիբոկի համաձայն՝ կորոնավիրուսով վարակման ամենաբարձր մակարդակի հասած Ռուսաստանում վարակն անկում կապրի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:
Միևնույն ժամանակ վարակաբան Ալեքսեյ Ագրանովսկին գտնում է, որ չարժե վարակման թվի կտրուկ անկման սպասել. դա կլինի սահուն և աստիճանական: Պատվաստումը կարևոր դեր կունենա անկման հարցում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը