Գիշերը կրակոցներ են հնչել․ ձերբակալված կա
Բաց մի թողեքԴեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Սոթքի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տուժել է:
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են կրակողին։
Կատարվում է քննություն:
Tert.am –ի հետ զրույցում Սոթքի քաղաքապետ Կոլիկ Շահսուվարյանը հերքել էր տեղեկությունը` ասելով, որ շատ հնարավոր է` կրակոցները հնչած լինեին Սոթքի մոտ գտնվող զինվորական հրաձգարանից:
«Երեկ էլ էին կրակում, երեկ չէ առաջին օրն էլ»,- ասել էր գյուղապետը: