Քաղցկեղի ևս մեկ ոչ ակնհայտ ախտանշանն՝ ըստ գիտնականների
ՀասարակությունԱմերիկացի գիտնականները հետազոտության արդյունքում բացահայտել են, որ գերքրտնարտադրությունը կամ հիպերհիդրոզը կարող է վկայել ուռուցքի զարգացման մասին: Այս մասին գրել է «Express» հրատարակությունը:
Հետազոտողների տվյալների համաձայն՝ գերքրտնարտադրությունը կարող է վկայել մի շարք քաղցկեղային հիվանդությունների, մասնավորապես՝ լիմֆոմի, լեյկիմիայի, ոսկորների և լյարդի քաղցկեղի, ինչպես նաև մեզոթելիոմի մասին: Մասնագետները նշել են, որ այդ ախտանշանը հաճախ ուժեղանում է գիշերը:
Հիպերհիդրոզը դրսևորվում է այն պատճառով, որ առաջացող քաղցկեղը սկսում է փոխել հորմոնալ մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը