Ինչպես են Victoria's Secret-ի շոուից հետո սոված սուպերմոդելները հարձակվում ուտելիքի վրա /տեսանյութ
LifeՓարիզում Victoria's Secret-ի նոր հավաքածուի ցուցադրությունից հետո մոդելները գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են բարձր կալորիականությամբ սնունդ, այդ թվում՝ բուրգերներ, կարտոֆիլի տապակա և ալկոհոլային խմիչքներ։ Տեսանյութը հայտնվել է Snapchat-ում։
Տեսանյութը հրապարակել է մոդելներից՝ ամերիկուհի Բելլա Հադիդը։ Մոդելի երկրպագուները տեսանյութը պահպանել են Instagram-ում։ Ներկա են եղել նաև Քենդալ Ջենները, Ջիջի Հադիդը, Ջոան Սմոլսը և Լիլի Դոնալդսոնը։ Աղջիկներին ուղեկցել են միջոցառման աշխատակիցները։
Victoria's Secret-ի շոուն կայացել է Փարիզում նոյեմբերի 30-ին։ Հայտնի է, որ միջոցառումից առաջ մոդելները պահում են խիստ դիետա և ակտիվորեն զբաղվում ֆիթնեսով։
Victoria's Secret ընկերությունը զբաղվում է կանացի ներքնազգեստի, հագուստի, կոսմետիկայի և աքսեսուարների արտադրությամբ։
Ընկերության առաջին ցուցադրությունը կայացել է 1995 թվականին։