Թրամփը Կապիտոլիումի ներխուժման համար դատապարտել է կողմնակիցներին և խոստացել փոխանցել իշխանությունը Բայդենի՞ն
Բաց մի թողեքԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Վաշինգտոնի բռնությունը և խոստացել, որ անկարգությունների մասնակիցները պատասխան կտան կատարվածի համար: Նրա տեսահաղորդագրությունը հրապարակված է թվիթերյան էջում: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Թրամփը վստահեցրել է, որ մոտ ժամանակներս կզբաղվի իշխանությունը դեմոկրատ Ջո Բայդենի նոր վարչակազմին փոխանցելով, որը կսկսի աշխատել հունվարի 20-ին:
-Իմ ուշադրությունն այժմ կենտրոնացած է իշխանության սահուն, կազմակերպված և անհիվանդագին փոխանցման վրա,- ասել է Թրամփը:
Նա տեսահաղորդագրությունը եզրափակել է հետևյալ խոսքերով.
-Երկրի՛ քաղաքացիներ, որպես ձեր նախագահ ծառայելը եղել է կյանքիս գլխավոր պատիվը: Իմ հիանալի՛ կողմնակիցներ, գիտեմ, որ դուք հիասթափված եք, բայց ես նաև ցանկանում եմ, որ դուք իմանաք՝ մեր հիասքանչ քարոզարշավը նոր է սկսվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը