Ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը
ՔաղաքականությունՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Վահան Բադասյանի հաղորդման հիման վրա որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը Պաշտպանության նախարարության կողմից ցորենի գնման գործընթացի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որից հետո զինվորական դատախազը այն ուղարկել էր քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու:
Այս եւ այլ խնդիրների վերաբերյալ Lragir.com-ը զրուցել է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ։
Պարոն Բադասյան, անակնկա՞լ էր Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը՝ մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։
Իհարկե անակնկալ չէր, ես սպասում էի դրան, պարզապես չէի ուզում նախօրոք կանխակալ վատ կարծիքներ հնչեցնեի, որովհետև ինչ-որ տեղ մտածում էի, որ գուցե ընտրություններից առաջ, գոնե այս նոր կառավարության և արդարության ֆոնի վրա բանակից չշարունակեն մսխումները։ Առաջին տարին չէ, որ բանակից մսխումներ են կատարվում, գումարներ են յուրացնում, պարզապես այս անգամ հույս կար, որ կարող է ինչ-որ տեղ հետ կանգնեին այդ գործունեությունից։
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում