«Քեթրինի» Միհրանն անտեսու՞մ է վարչապետի հորդորները
Ամենաընթերցվածmamul.am-ը գրում է․
Բանանի ներկրման մենաշնորհ ունեցող «Քեթրին գրուպ»-ը, որի անունը կապվում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ, անտեսում է վարչապետի հորդորները: Ասում են` «Քեթրին գրուպ»-ը խոչընդոտներ է ստեղծում բանան ներկրելու փորձ կատարած ընկերությունների նկատմամբ:
Հիշեցնենք, ՊԵԿ-ը ևս հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինչ-որ ընկերություն խնդիրների է հանդիպել, բայց այդպես էլ չներկայացրեց ոչ ընկերության անունը, ոչ` խոչընդոտողի:
Ավելի վաղ նաև խոսակցություններ էին տարածվել, թե Միհրան Պողոսյանն ինքն է մոտեցել գործարարներից մեկին ու զգուշացրել նման սխալ այլևս չանել: Իսկ երբ ներկրողն ընդդիմացել է, թե վարչապետն է հայտարարել այդ մասին, Պողոսյանն ասել է, որ հեքիաթներին չհավատա: