Հայերեն


Լելե-Թեփեն հետ բերելու հրամանն արձակվա՞ծ է. ինչի մասին է լռում ՊԲ-ն

Հասարակություն

Աննա ՀակոբյանArmtimes.com

Երեկ երեկոյան «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե իրեն հայտնի է դարձել, որ նախորդ օրը, այսինքն՝ դեկտեմբերի 30-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Մարտունու ուղղությամբ լարված է եղել: «Կան վիրավորներ: Հարվածել են մինամյոտով: Ինձ հայտնի է դեռ միայն երկու վիրավորի անուն՝ Պողոսյան Գագիկ Վալերիկի, 1984թ., Բադալյան Քաջիկ Զախարի, 1993թ. Վիրավորվել են երեկ, սակայն այսօր է հայտնի դարձել: Լրատվականները լռո՞ւմ են: Գաղտնի՞ են պահում: Սա ի՞նչ է»:

Նույն օրը առավոտյան ԼՂՀ ՊԲ-ն սովորականի նման հաղորդագրություն էր տարածել գիշերը շփման գծում տիրող իրավիճակի մասին, որտեղ նշված էր. «...Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ... Շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (մինամյոտ-հեղ) (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ)...»:

Այսինքն՝ երկու տեղեկատվության մեջ առնվազն գործողությունների աշխարհագրությունն ու «մինամյոտը» համընկնում են: Պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն խոսք չկա վիրավորների մասին: Սյուզան Սիմոնյանը հարց է բարձրացնում, թե ինչու են լրատմվամիջոցները լռում, արդյո՞ք գաղտնի են պահում: Որպես լրատվամիջոց պետք է պարզաբանենք, որ վիրավորների մասին տեղեկացել ենք միայն «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակի գրառումից:

ինչու էին շփոթվել Արծրունենք

Armtimes.com-ում այդ տեղեկատվության հրապարակումից հետո, սակայն պարզվեց, որ համանապատասխան պետական մարմինները պատրաստ չեն նման զարգացման: ՀՀ ՊՆ խոսնակը լրատվամիջոցներից մեկում հերքում էր այդ տեղեկատվությունը, մյուսում՝ հաստատում: ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նույնպես շփոթված էր, լրագրողը նրան հարց էր ուղղում վիրավորների մասին, նա խոսում էր ադրբեջանական հաղորդագրություններից զգուշանալուց, ասում էր, որ բան չի պատահել, 1994 թվականից նույն վիճակն է:

Այս վիճակն իսկապես զարմանալի էր, որովհետեւ ԼՂՀ ՊԲ-ն եւ ՀՀ ՊՆ-ն որպես կանոն չեն թաքցնում սահմանային միջադապերի մասին տեղեկատվությունը, վիրավորներին եւ զոհվածներին: Նման բան տեղի ունեցավ միայն ապրիլյան պատերազմի օրերին, երբ իրականում ինֆորմացիան ոչ թե թաքցվում էր, այլ «բաց էր թողնվում» որոշակի մարտավարությամբ:

Երեկ ֆեյսբուքում Արծրուն Հովհաննիսյանի, լրագրողների եւ որոշ օգտատերերի միջեւ բանավեճ էր, թե արդյո՞ք «ՀԽ»-ի մամուլի խոսնակի գրառումը պետք էր ԶԼՄ-ներով տարածել, արդյո՞ք ՊՆ-ն իրավունք ունի որեւէ բան թաքցնել եւ այլն: «Թափանցիկությունը լավ բան է, բայց ոչ ի վնաս մարտական իրավիճակի»,- գրեց ՊՆ խոսնակը։ Այսինքն՝ այնուամենայնիվ, Մարտունու ուղղությամբ մարտական իրավիճակ է եղել: Ե՞րբ է սկսվել դա, ո՞ր կողմից, ավարտվե՞լ է, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանն իհարկե չենք կարող ստանալ եւ դա նորմալ է (նորմալ չէր լինի, եթե ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններն իրենց ռազմական պլանների մասին հաղորդագրություններ տարածեին, կից ամրացնելով նաեւ նշագրված քարտեզների պատճենները): Բայց այս ընթացքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք որոշակի ենթադրությունների հիմք են տալիս:

Ավետիսյանի կոչն ու իրականությունը

Նոյեմբերի սկզբին «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, այն ժամանակ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը ողջ հայ ժողովրդին, քաղաքական եւ հասարակական հոսանքներին կոչ արեց «մի կողմ թողնել ամեն ինչ, համախմբվել Հայոց բանակի շուրջը, ուշադրությունը սեւեռել առաջնագծին եւ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»: Միաժամանակ նա ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրում էր հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը (դրանից մեկ ամիսառաջ կամավորների հավաքագրում էր սկսել նաեւ ՀՅԴ-ն):

Այդ ժամանակ թվում էր, թե Ավետիսյանի հայտարարությունը կապվում է նոյեմբերի 12-18-ն անցկացվելիք ադրբեջանական լայնածավալ զորավարժություններից հետ: Հիշեցնենք՝ Ադրբեջանի գրեթե ողջ բանակը (60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ ու ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ) ընդհուպ մոտեցրել էր հայ-ադրբեջանական շփման գծին՝ լայնածավալ զորավարժությունների պատրվակով:

Ապրիլյան պատերազմական օրերին շփման գծից ստացվող տեղեկատվության տրամաբանությունից ելնելով կարող ենք ասել, որ Ադրբեջանը նման քայլերի գնում է, երբ իր վրա հարձակման վտանգ է զգում: Դրան հակառակ, հայկական կողմը ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման մասին մեծ աղմուկ է բարձրացնում, երբ ինքն է ծրագրում որեւէ գործողություն սկսել: Վարդան Ավետիսյանի հայտարարությունը նույնպես այդպիսի երանգ ուներ`«Ադրբեջանը պատմության մեջ ամենախոշոր զորավարժություններ է նախապատրաստում, մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի է բերում իր գրեթե ողջ բանակը, փորձելու է հասնել ապրիլյան օրերին չիրականացած իր նպատակներին» եւ այլն:

Ադրբեջանը զորավարժությունները եղան, անցան, այդ ընթացքում չիրականացած նպատակների իրականացման փորձ չարվեց անգամ: Բայց մենք չգիտենք` ամբողջ բանակի ո՞ր մասը վերադարձավ զորամասեր, որ մասը մնաց հարթավայրում: Կարող ենք ենթադրել, որ ադրբեջանական զորքի մեծ մասը, այնուամենայնիվ, դեռ դիրքավորված է:

կորցրածը հետ վերցնելու հրամանի էին սպասում

Նոյեմբերի 20-ին անդրադառնալով հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրին, առաջ էինք քաշել վարկած, որ Գյումրիի ռազմաբազան ուզածի չափ հզորացնելու հնարավորություն տալու դիմաց ՀՀ-ն ՌԴ-ից պետք է որեւէ բան ստանա: Ըստ էության, դա կարող է լինել ապրիլյան պատերզամի բռնկումից հետո ղարաբաղյան ռազմական կոնֆլիկտի կրկին սառեցումը, սակայն միայն այն բանից հետո, որ հայկական կողմը հետ նվաճի ապրիլյան պատերազմի օրերին կորցրած 800 հեկտար հողը: Խոսքը Լելե-Թեփեի մասին է, որի տարածաշրջանում էլ այս օրերին մարտական իրավիճակ է եղել:

Նոյեբերի 24-ին, այսինքն՝ մոտ տասն օր առաջ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը «Aravot.am»-ի հետ զրույցում ասել էր.«Լարվածությունն այս պահին փոքր-ինչ թուլացել է․թշնամին սահմանագծի մոտ ավարտել է իր զորավարժությունները, սակայն նրանից միշտ էլ վտանգ կա։ Չես կարող կանխագուշակել, թե թշնամին ինչ է մտածում, այս պահին թուրքը զգոն է, բայց նրա զգոնությունն ավելի շատ վախից է, իսկ մեր զինվորների մոտ նկատելի է նախահարձակ լինելու տրամադրվածություն, տղերքը տրամադրված են, որ մի օր կլինի հրաման փոքր կորցրածը հետ վերցնելու կամ ավելի շատ վերցնելու հնարավորություն կտրվի իրենց»:

Հասանովի ողջամիտ դիստանցիայի գաղտնիքը

Եւս մի քանի ուշագրավ փաստ: Նոյեմբերի 30-ին, այսինքն այն օրը, երբ, ինչպես Սյուզան Սիմոնյանի աղբյուրների շնորհիվ պարզվեց, Մարտունու ուղղությամբ մարտեր են ընթացել, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները Մոսկվայում մասնակցում էին ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Դրա շրջանակում տեղի ունեցավ ՀՀ եւ ՌԴ ՊՆ նախարարների երկկողմ հանդիպումը եւ ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը: Իսկ նիստի պաշտոնական լուսանկարում ՀՀ ՊՆ նախարարի հանդեպ Ադրբեջանի ՊՆ նախարարի պահպանած ողջամիտ դիստանցիան ոչ ոքի աչքից չվրիպեց:

Դեկտեմբերի 1-ին Սերժ Սարգսյանին է զանգահարել ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը: Սպիտակ տնից նման զանգեր լինում են միայն խիստ կարեւոր դեպքերում: Ընդ որում, սա արարողակարգային զանգ չէ, այլապես Ալիեւին նույնպես կզանգեր Փենսը: «Անդրադարձ է եղել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին»,- ասվում է նախագահականի հաղորդագրության մեջ: Թե այս հատվածում ի՞նչ է խոսվել, հայտնի չէ: Թեեւ կարծում ենք «Հիմնադիր խորհրդարանը» իր խողովակներով կարող է պարզել:

պատմության մեջ մնալու հարցը եւ 1000 դրամները

Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցում Դմիտրի Կիսելյովի դիտարկմանը, թե հուսանք ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարները կցանկանան պատմության մեջ մնալ որպես տարածաշրջանին խաղաղություն բերած առաջնորդներ, հետեյալ պատասխանը տվեց. «Ինձ համար դա շատ կարեւոր է, որովհետեւ ես իմ ողջ գիտակցական կյանքը նվիրել եմ այդ գործին»:

Կարծում ենք, Սերժ Սարգսյանի համար էլ ավելի կարեւոր է, որպեսզի ինքը պատմության մեջ չմնա, որպես թեկուզ մեկ բլուր հանձնած առաջնորդ: Այս համատեքստում բոլորովին այլ երանգ է ստանում մարտական գործողությունների ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների եւ նրանց ընտանիքների փոխհատուցման օրենքի նախագիծը, որ ստացել է 1000 դրամների նախագիծ անունը:

1994-95 թվականների զինադադադրի համաձայնագրերից հետո հայկական կողմից լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու հրաման չի արձակվել: Դա, կարող ենք ենթադրել, դժվար բան է, եթե իհարկե գերտերություն չես եւ օրը մի քանի այդպիսի հրաման չես արձակում աշխարհի տարբեր ծայրերում: Նույնիսկ այդ դեպքում, հրաման արձակողը գիտի, որ գործ ունի պրոֆեսիոնալ զինվորների հետ, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում իրեն ընտրած աշխատանքի դիմաց:

Ի դեպ, հատուկ ուշադրության է արժանի նաեւ այն, որ նոյեմբերի 30-ի երկու վիրավորն էլ պայմանագրայիններ էին: Այս ամենն, իհարկե, ընդամենը վերլուծություն է, եւ հնարավոր է` գոյություն ունեն այլ փաստեր, որոնց չենք տիրապետում, բայց որոնք կարող էին պատկերը փոխել: Այս պահին կարող ենք միայն հույս ունենալ, որ հայկական կողմը հաջողություն կունենա, թեեւ այդպես էլ պարզ չէ` ինչու՞ կորցրեցինք այդ տարածքները, որ հիմա պետք է հետ բերենք: Եւ ընդհանրապես պե՞տք է արդյոք, որ հետ բերենք:

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբ
Ամենադիտված