Տասնյակ զինված ամերիկացիներ հավաքվել են Միչիգանի խորհրդարանի շենքի շրջակայքում
ԱշխարհՏասնյակ զինված ամերիկացիներ հավաքվել են Միչիգանում գտնվող խորհրդարանի շենքի շրջակայքում: Մթնոլորտը հանգիստ է: Այս մասին հաղորդել է «MSNBC» հեռուստաալիքը: Նյութը վերցրել ենք «РИА Новости»-ից:
Հեռուստաալիքի տարածած կադրերում խորհրդարանի շենքի դիմաց՝ սիզամարգի վրա, բազմաթիվ լրագրողներ կան և մի քանի տասնյակ անձինք, ովքեր ցուցադրաբար զենք են կրում (որոնց սեփականությունը թույլատրված է նահանգում): Կադրերում երևում է, որ ոչ հեռու, ջիպերով և զրահամեքենաներով, հերթապահում են ազգային գվարդիայի մարտիկները: Հեռուստաալիքի թղթակիցը նշել է, որ Լենսինգի երկնքում ուղղաթիռներ են պարեկում:
Տեսանյութի համաձայն՝ Միչիգանի խորհրդարանի շենքի շուրջ իրավիճակը հանգիստ է, լրագրողներն ու ցուցարարները զբոսնում են սիզամարգով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը