Հայերեն


Հնդիկ տղամարդը գիշերային ակումբում պարուհու հետ զվարճանալուց հետո թալանվել է հայ տաքսիստի կողմից

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Վաղինակ Գրիգորյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

36-ամյա Վաղինակ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 27-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում Վաղինակն իրեն պատկանող «Օպել Վեկտրա» մեքենայով, որը շահագործում էր որպես տաքսի, տեղափոխել է ազգությամբ հնդիկ ուղևորի՝ Դիլվար Գուլաբի Սինգ-Ռանային:

Ճանապարհին Վաղինակը ուղևորի մոտ գումար է տեսել ու որոշել է ավազակության միջոցով հափշտակել այն:

Նա մեքենան կայանել է Երևանի Կողբացի փողոցում, մեքենայի սրահում ուղևորի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, որպես զենք օգտագործած առարկան գործադրելու սպառնալիքով՝ հափշտակել է ուղևորի մոտ եղած գումարը՝ 4825 դոլարը:

Առաջադրված մեղադրանքում Վաղինակ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը տուժողը կանգնեցրել է իր մեքենան ու խնդրել է տուն տանել: Երբ հասել են նրա տան մոտ, ուղևորը իրեն վճարել է «թաքանոց դոլարով», իսկ ինքն ասել է, թե նա պիտի վճարի հազար դրամ: Իրենց մեջ խոսակցություն է եղել: Ի վերջո ուղևորը վճարել է հազար դրամ և իջել է մեքենայից: Իջնելու ժամանակ նրա գրպանից գումար է ընկել: Ինքը զայրացած է եղել ու այդ մասին նրան չի հայտնել: Այդ գումարը դրել է մեքենայի «բարդաչոկի» մեջ՝ մտածելով, որ ուղևորը հետ կգա, ինքը գումարը կվերադարձնի: Բայց այլևս նրան չի տեսել:

Ինքը տուժողին տարել է այն վայրը, ուր նա է ցանկացել: Ուղևորին որևէ առարկայով չի վախեցրել, հնարավոր է՝ բարկացած լինելով՝ ձեռքով նրան դիպած լինի պատահաբար, բայց նման բան ինքը չի հիշում: Ուղևորը հարբած էր: Տուժողի և իր առերես հարցաքննության ժամանակ տուժողը ոչինչ չի խոսել, խոսել է միայն թարգմանիչը…

Դատարանում հրապարակվել է տուժող, ազգությամբ հնդիկ Դիլվար Գուլաբի Սինգ-Ռանայի ցուցմունքը: Նա հայտնել է, թե 2011 թվականից մինչև դեպքի օրը՝ 2014 թվականի մայիս, բնակվել է Հայաստանում, աշխատել է հնդկական «Կարմա» ռեստորանում՝ որպես շեֆ խոհարար:

2014 թվականի մայիսի 27-ին, գիշերվա ժամը 2-ին դուրս է եկել իր վարձակալած բնակարանից ու գնացել է Երևանի Սախարովի հրապարակում գործող «Դուոս» գիշերային ակումբ: Այնտեղ ժամանակ է անցկացրել մինչև ժամը 5-ը: Եղել է մենակ, խմել է գարեջուր և տեկիլա:

Դուրս գալով ակումբից՝ քայլել է Նալբանդյան փողոցով՝ դեպի հրապարակ: Մետրոյի դիմաց նկատել է սպիտակ մեքենա, որի վրա եղել է տաքսու տարբերանշան: Ձեռքով է արել, մեքենան կանգնել է: Ինքը նստել է վարորդի կողքին, ասել է. «Պրոսպետ»: Վարորդը մեքենան վարել է Նալբանդյան փողոցով դեպի հրապարակ:

Ինքը ցանկացել է զանգահարել ընկերոջը, գրպանից փորձել է հանել բջջային հեռախոսը: Այդ ժամանակ իր գրպանում կար 4800 դոլար՝ 47 հատ 100 դոլարանոց, 2 հատ 50 դոլարանոց թղթադրամներով: Բացի այդ՝ կար նաև 30 դոլար՝ 1 դոլարանոց թղթադրամներով:

Երբ ինքը փորձում էր հեռախոսը հանել գրպանից, հանել է նաև գրպանում եղած ամբողջ գումարը: Հետո փողը նորից գրպանն է դրել:

Վարորդն այդ պահին արագացրել է մեքենայի ընթացքը, այն վարել է դեպի Վազգեն Սարգսյանի փողոց: Ինքը վարորդին ասել է, որ մեքենան վարի Ամիրյան փողոցով: Բայց նա իրեն չի լսել, շարունակել է ընթացքը: Ինքը հասկացել է, որ նա ցանկանում է տիրանալ իր մոտ եղած գումարին: Պնդել է, որ նա իրեն «Պրոսպեկտ» տանի:

Հնդիկ տուժողը հայտնել է, որ ինքը որոշ չափով տիրապետում է հայերենին, կարողացել է հաղորդակցվել վարորդի հետ: Վերջինս մեքենան արագ վարել ու միաժամանակ իրեն ասել է. «Փողերդ տուր»:

Ինքը ձեռքը տարել է գրպանը ու պինդ բռնել է իր գումարը: Այդ պահին վարորդը իր ճակատաքունքային մասին ինչ-որ առարկա է սեղմել: Ինքը ենթադրել է, թե դա ատրճանակ է, ահավոր վախեցել է: Բացի այդ, ինքը նաև խմած էր: Գումարը հանել է գրպանից, սեղմել է ափի մեջ:

Վարորդը սեղմել է իր ձեռքը, միաժամանակ գլխով հարվածել է իր դեմքին: Ինքը ֆիզիկական ցավ է զգացել, թուլացրել է ձեռքը, վարորդը վերցրել է իր ձեռքին եղած ամբողջ գումարը: Հետո նա բացել է մեքենայի՝ իր կողմի դուռը, իրեն դուրս է հրել մեքենայից և արագ հեռացել է: Ինքը չի հասցրել ֆիքսել մեքենայի համարը:

Զանգել է ընկերոջը, այդ զանգը ֆիքսվել է ժամը 5-ն անց 11րոպեին: Հետո գնացել է տուն: Առավոտյան գնացել է աշխատանքի, ռեստորանում պատմել է տեղի ունեցածը, իր գործընկերների խորհրդով դիմել է ոստիկանություն:

Տուժողը նկարագրել է, որ մեքենան եղել է նոր, սպիտակ, վարորդը եղել է 30-35 տարեկան,180-185 սմ հասակով, հաղթանդամ, մազերը կարճ կտրած, նոսր:

Տուժողը հայտնել է, որ գումարը ՝ երեք հազար դոլարը, իր հինգ ամսվա՝ հունվարից մայիս ամիսների աշխատավարձն էր, ինքն այն վերցրել էր Հնդկաստան ուղարկելու համար, իսկ երկու հազար դոլարը հավաքել էր թեյավճարներից, որ իրեն թողնում էին հնդիկ այցելուները:

Տուժողը հայտնել է, որ նախկինում էլ էր գնացել «Դուոս» ակումբ: Դեպքի օրը ակումբում վճարել է 250 դոլար:

«Դուոս» ակումբի պարուհի, վկա Ս.-ն հայտնել է, թե ամբաստանյալ Վաղինակին ճանաչում է որպես տաքսու վարորդի: Մի քանի անգամ նրա մեքենայով տուն է գնացել: Իրենց ակումբում բոլորը նրան ճանաչել են, օգտվել են նրա տաքսու ծառայություններից: Տուժողին ևս ինքը ճանաչել է ակումբից: Նրա կողքին դեպքի օրը նստել է 20 րոպե: 10 րոպե նստելը 5 հազար դրամ արժե: Հաճախորդը իր նստելու համար վճարել է 10 հազար դրամ: Բացի այդ՝ երկու անգամ պարել է նրա հետ, մեկ պարն արժե 10 հազար դրամ:

Այդ հաճախորդը նախկինում էլ է եղել ակումբում, նա ոչ մի խնդիր չի առաջացրել: Ինքը չի տեսել՝ նրա մոտ գումար կա՞, թե՞ ոչ: Նա վճարել է մատուցողուհուն: Ինքը այդ հաճախորդին տվել է իր հեռախոսահամարը:

Դեպքի օրը տուժողն իրենց վերջին հաճախորդն էր: Նա հարբած էր, բայց ուղեղը լավ աշխատում էր: Երբ ինքն ու հաճախորդը զրուցում էին, նա իրեն առաջարկել է ամուսնանալ, ասել է, թե 20 հազար դոլար ունի, կտա իրեն, հետո էլ ասել է՝ մեկ միլիոն դոլար ունի, եթե ամուսնանան, բոլորը կտա իրեն:

«Դուոս» ակումբի բարմենն իր ցուցմունքում հայտնել է, թե հնդիկ հաճախորդը դեպքի օրն իրենց ակումբում ծախսել է մոտ 500 դոլար: Երբ նա գումար է հանել գրպանից, որ վճարի, գրպանից թղթադրամներ են ընկել, աշխատողները հավաքել, վերադարձրել են նրան…

Ընդհանուր իրավասության դատարանը Վաղինակ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կետերով:

Վաղինակ Գրիգորյանը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի մայիսի 28-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով վերաորակել կատարված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, քանի որ Վաղինակի արարքը, ըստ պաշտպանի, եղել է ոչ թե ավազակային հարձակում, այլ՝ կողոպուտ:

Ըստ պաշտպանի՝ տուժող Դիլվար Սինգ-Ռանան իր մտացածին, կեղծ, հակասական, ուղղորդված ցուցմունքները տալուց հետո անմիջապես հեռացել է Հայաստանից: Գործով վկաների ասածները «հեքիաթների ժանրից են», նրանք ասել են միայն, թե ինչ են լսել: Տուժողի նկատմամբ չի նշանակվել դատահոգեբուժական փորձաքննություն՝ ստուգելու՝ նա ինչքանով կարող էր ճիշտ ընկալել դեպքերը, դրանք ճիշտ վերարտադրել: Նա դեպքի պահին եղել է ոչ սթափ:

Երբ նա գրպանից փող է հանել տաքսու ուղեվարձը վճարելու համար, մեքենայի սրահում նրա գրպանից ընկել է 523 դոլար, որը Վաղինակ Գրիգորյանը նրան չի վերադարձրել: Եվ Վաղինակն իրեն մեղավոր է ճանաչում միայն այդ 523 դոլարը կողոպտելու համար…

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժեց՝ այն գնահատելով որպես անհիմն:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 6 տարի 6 ամիս ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»
Ամենադիտված