Սերժ Սարգսյանն արդեն խոստացել է
Քաղաքականություն«Հրապարակ»
2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ուղիղ մեկ տարի Լեւոն Զուրաբյանն անհանգիստ կյանքով է ապրելու: Չեմ կարող ասել` այդ ժամանակ նա պատգամավոր կլինի, թե ոչ, բայց հարցը, որ նրան տանջում է այսօր, ծառանալու է միայն 2018-ի ապրիլին: Լրագրողների հետ ոտքի վրա հարցազրույցում Զուրաբյանը մի խումբ աղջիկ էրեխեքի լուսավորում էր, թե բա՝ չի կարելի այդքան միամիտ լինել եւ մտածել, որ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանին նշանակելով վարչապետ, հրաժարվում է այդ պաշտոնից ընդհանրապես: «Մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը նա է լինելու թիվ մեկը, իսկ ժամկետը լրանալուց հետո կորոշի ինքը դառնալ վարչապետ»,- մոտավորապես այսպիսի մի բան ասաց նա` մոռանալով ավելի լուսավորել առանց այն էլ աչքաբաց լրագրողուհիներին, թե այդ ինչպես պետք է Սերժ Սարգսյանը 2018-ին հեռացնի Կարապետյանին եւ նստի նրա տեղը: Այսինքն՝ մեխանիզմն ենք ուզում հասկանալ, պարոն Զուրաբյան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում