Հայերեն


Բոյկոտի փակուղին կամ քաղաքական դիագնոզ

Քաղաքականություն

ՏԻՄ ընտրություններից բավականին ժամանակ է անցել, սակայն Վանաձորում իրավիճակը դեռ չի հանգուցալուծվում: Մեղմ ասած, քաղաքապետ Ասլանյանը դրա կարիքը չունի էլ: Ինչպես ասում են, անաղմուկ նիստեր է անում: Բայց նրա հակառակորդների դաշտում վիճակն այդքան էլ բացարձակ չէ: Էնտուզիազմը մարել է և նրանք կանգնել են փաստի առաջ: Անգամ այն վանաձորցիները, ովքեր ընտրել են ոչ իշխանական դաշտից, այսօր պահանջում են նրանցից աշխատել հանուն քաղաքի:

Վերջերս ԼՀ-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը ծավալուն հարցազրույցում, անդրադարձել է այս խնդիրներին, բայց փոքր-ինչ այլ դիտանկյունից: Նախ, նա նշում է, որ հանրապետականը պատրաստվում է ցույց անել: Մինչ այս, նա ևս մեկ նման հայտարարություն էր արել: Սակայն, ինչպես տեսանք, որևէ ցույց չեղավ: Մարուքյանի ինչի՞ն է պետք երկրորդ անգամ դիմել նույն ֆարսին:

Մինչ այս հարցին պատասխանելը, փոքր ինչ նկարագրենք այն իրավիճակը, որն առկա է այսօր: Տարածված կարծիք կա, թե Վանաձորում համայնքային իշխանությունը կաթվածահար է արվել բոյկոտի պատճառով և չի գործում: Իրականում գործում է, պարզապես ներկայումս ավագանու 50+1-ի ձևաչափը դնում է որոշ սահմանափակումներ:

Ըստ օրենքի` եթե նոր բյուջե չի հաստատվում, ապա համայնքը աշխատում է նախկին բյուջեի համամասնությամբ: Ինչպես և անում են այժմ: Կա նաև տարածքների օտարման կամ վաճառման խնդիր, որը կապվում համայնքային սեփականության տարածքների հետ: Սակայն, գաղտնիք չէ, որ ոչ միայն Վանաձորում, այլ նաև Հայաստանի մյուս ̀ քիչ թե շատ նշանավոր քաղաքներում, վաղուց ծավալուն տարածքներ չկան վաճառելու կամ օտարելու ենթակա:

Իհարկե, պարոն Մարուքյանի հաշվարկները փոքր ինչ չեն համապատասխանում մաթեմատիկայի կանոններին, բայց ամեն դեպքում դրանց վրա չծանրանանք: Նշելով, թե Ասլանյանը քաղաքապետ է դարձել մանդատագողությամբ, ընդդիմադիրը մոռանում է, որ այդ մանդատները ստացել է կամ իր թիմից, կամ էլ դաշնակից ուժերի: Ասել կուզե ̀ գողը տնից է: Դուռը փակ պահիր, հարևանին մի մեղադրիր:

Ի վերջո գանք այն հարցին, թե ինչին է պետք այս հերթական ֆարսը Մարուքյանին: Ակնհայտ է, որ բոյկոտի շարունակությունը ձեռնտու է գործող քաղաքապետին: Ինչպես արդեն նշեցինք, նա կարողանում է աշխատել համապատասխան իրավական դաշտում: Իսկ ընդդիմադիրների պարագայում խնդիրն ուրիշ է: Նրանք չունեցան ակնկալվող էֆֆեկտը: Մյուս կողմից, նման կրավորական կեցվածքով, կորցնում են էլեկտորատ, որը շատ կարևոր է գալիք ընտրությունների մասով: Այս ամենի արդյունքում էլ, վանաձորցիների մոտ կարող է ամրապնդվել այն մտածողությունը, թե նորից ընտրենք, որ ի՞նչ անեք: Ընտրել ենք: Աշխատեք: Սակայն պարոն Մարուքյանը փորձում է մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել` գովելով նոր համակարգը. ''Կարող ենք արձանագրել, որովհետև Վանաձորում և Գյուրիում խորհրդարանական մոդել է ներդրվել, և այդ մոդելի տրամաբանությամբ այն ուժը, որը չունի քաղաքական մեծամասնություն, նա պետք է լինի ընդդիմություն''։

Սա ուղղակի հաճոյախոսություն է իշխանություններին: Զարմանալի է, թե այս տրամաբանությամբ, ինչու՞ իրենց չեն հայտարարում իշխանություն և ցույց անում` պահանջելով քաղաքապետի հրաժարականը: Ի վերջո և Մարուքյանը, և նրա դաշնակիցները, դաշտում հայտարարված ընդդիմադիրներ են:

Կարծում եմ, բոլորին հասկանալի է, որ սպասվող դաշինքների կազմավորման ֆոնին, Մարուքյանը փորձում է Վանաձորում կրքերը թեժացնելով ևս մեկ անգամ իր չհաջողած պլանը ներկայացնել որպես հանճարեղ քաղաքագիտական սխեմա: Սրա արդյունքում, ցույց տալով որոշակի էլեկտորատ, կփորձի ծանրացնել իր դերը սպասվող նախընտրական դաշինքում:

Եվ հերթական անգամ հրապարակ է նետվում գործող քաղաքապետի կողմից հանրահավաք հրավիրելու` վաղուց մաշված քաղաքական անհեթեթությունը: Առաջին անգամ միգուցե որոշակի դիվիդենտներ շահեցիք, երկրորդ անգամ ինչու" եք խայտառակվում: 

Չի կարելի քաղաքական սնանկությունը վերածել առողջապահական դիագնոզի:

Վահրամ Թոքմաջյան

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված