Ազգայնական արժեքներն առաջին պլանում
ՔաղաքականությունՕրերս լրատվականներից մեկը հարցում էր իրականացրել՝ փորձելով պարզել, թե ըստ ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ քաղաքական դաշտում գործող կուսակցություններից որն է դավանում ազգային, քրիստոնեական արժեքներ և նպաստում դրանց տարածմանը: Հարցվածների 36 տոկոսը որպես այդպիսին դիտարկել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը: Երկրորդ հորիզոնականում 20%-ով ՀՅԴ-ն է, երրորդը՝ ԲՀԿ-ն, որի ազգային, քրիստոնեական արժեքներ դավանող է համարում հարցվածների 11%-ը: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ ազգային քրիստոնեական արժեքներ կրող կուսակցությունները հանրության շրջանում սկսել են վստահություն վայելել, ինչը հասարակության ամրության համար առանցքային ու շատ կարևոր գործոն է։
ՀՀ-ում վերջին երեք տարվա ընթացքում տեղի ուենցած անդառնալի իրադարձությունները վկայում են այն մասին, որ մեր երկում լիբերալիստական և նմանօրինակ արժեքներ քարոզող ուժերը տեղ չունեն, ավելին՝ հանրությունը սկսել է ազգային արժեքներ կրող ուժերին առաջնային տեղ ու նշանակություն տալ։ Տարիներ շարունակ ապազգային, հակահայկաան ու ապաքաղաքական ուժերի գոյությունը ցույց տվեց, որ նման արժեքներ կրող քաղաքաան ուժերը կործանարար են երկրի համար, և Հայաստանում անհրաժեշտ է ժամ առաջ ձևավորել ազգային քրիստոնեական արժեքներ դավանող ուժերի դաշինք։
Այս ֆոնին հարկ է առանձնացնել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանին, ով իր գործունեությունը կառուցել է բացառապես ազգային քրիստոնեական հենքի վրա և տարիներ շարունակ քարոզել քրիստոնեության ու հայկականության առանձնահատկությունն ու առաջնայնությունը։ Ավելին՝ Ասրյանը կարող է դառնալ այն հենքը, որի շուրջ հենց կարող է ձևավորվել վերոնշյալ ուժերի միավորումը։
Անդրանիկ Կիրակոսյան