Պարոնայք կառավարության անդամներ, սա ձեր վերջին շանսն է, մեր երեխեքին տվեք մեզ
BlogԱնհետ կորած զինծառայողների հարազատները երեկ ուշ երեկոյան Արցախից վերադարձել են Երևան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Արսեն Ղուկասյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ այսօր առավոտյան ժամը 10:00-ին ծնողները հավաքվելու են Ուլնեցիում, անելու են առաջարկները, լսելու են իրար, քանի որ միանձնյա որոշում չի լինելու. «Միասին ենք որոշելու մեր հետագա քայլերը: Հետագա քայլերը լինելու են կտրուկ ու շատ խիստ: Դրա համար խնդրում եմ հավաքվել Ուլնեցիում՝ մի մարդու նման: Կհավաքվենք, կզրուցենք, կորոշենք հետագա անելիքը: Կարող է արդեն մյուս օրվանից լուրջ, կտրուկ քայլեր անենք: Պարոնայք կառավարության անդամներ, սա ձեր վերջին շանսն է, մինչև մենք կորոշենք: Դուք էիք մեզ հետ ուլտիմատումով խոսում, արդեն ես եմ ձեզ հետ ուլտիմատումով խոսում: Մեր երեխեքին տվեք մեզ: Մեր միակ պահանջը սա է»: