Այն մասին, թե ինչպես կարող եք մեսենջերով կապ հաստատել ԱՄՆ Նախագահի հետ
ԱշխարհԱՄՆ-ի Սպիտակ տան ֆեյսբուքյան էջում նոր անհատական հաղորդագրությունների հնարավորություն է ավելացվել. օգտատերերն այժմ կարող են չաթբոթի օգնությամբ կապվել նախագահ Բարաք Օբամայի հետ՝ Messenger հաղորդագրային հավելվածի միջոցով:
Ինչպես նշում է The Guardian-ը, դրա միջոցով Միացյալ Նահանգների նախագահին կարելի է հեշտությամբ հաղորդագրություն ուղարկել, ինչպես որ դա արվում է սովորական ֆեյսբուքյան ընկերների պարագայում:
Նախագահին հաղորդագրություն ուղարկելուց հետո մյուս կողմից ժպտացող էմոջի է ուղարկվում, ինչպես նաև Օբամայի մասնակցությամբ մի տեսանյութ, որում նախագահը խոստովանում է, որ ամեն օր փորձում է կարդալ հանրության կողմից իրեն ուղարկված մի քանի նամակ: