Յոնջլախցի Նորոն կալանավորեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ /տեսանյութ
ՀասարակությունԵրեկ՝ դեկտեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանը միջնորդություն է ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի «Յոնջլախցի Նորո» մականվամբ Երևանի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և Յոնջլախցի Նորոն, ով կասկածվում է ապօրինի զենք կրելու և սպանություն կատարելու մեջ, կալանավորվեց։