Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամիի վտանգ է հայտարարվել (տեսանյութ)
ԱշխարհՃապոնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիս-արելյան հատվածում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում:
Ազգային օդերևութաբանական վարչությունը ցունամիի վտանգ է հայտարարել, սակայն ընդգծել է, որ ավերածությունների վտանգ չի սպասվում: Այնուամենայնիվ, տեղի հեռուստատեսությունը բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ափամերձ շրջաններից:
Բնակիչները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակել ՝ ներկայացնելով ցնցումների ժամանակ տեղի ունեցած ավերածությունները: Ստորգետնյա ցնցումները շարունակվել են ավելի քան 1 րոպե: