Պուտինը խոսել է Ճապոնիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների զարգացման մասին
ԱշխարհՌուսաստանը կզարգացնի հարաբերությունները Ճապոնիայի հետ, բայց՝ չհակասելով Ռուսաստանի սահմանադրությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները Ճապոնիայի հետ և կզարգացնենք, բայց չենք կատարի այնպիսի բան, որը հակասի Ռուսաստանի Դաշնության հիմնարար օրենքին», - ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: