Հայերեն

Ժողովրդագիրների լռությունը

Տնտեսություն

Անցած տարի մեր երկրի սոցիալ-տնտեսական ամենացավոտ փոփոխությունները կատարվել են ժողովրդագրության ոլորտում: Երկրի բնակչության թվակազմի, կառուցվածքի վերլուծությունները, հարկավ, ժամանակ կպահանջեն: Բայց կան տվյալներ ու փաստեր, որոնք օր առաջ գնահատման կարիք ունեն:

Պաշտոնապես հայտարարվել է, որ 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ երկրի բնակչության թվաքանակը 2 մլն 964.100 մարդ է: Ուղիղ 4400–ով ավելի՝ քան 2020-ի հունվարի 1-ին: Սա՝ այն պարագային, երբ համավարակի պատճառով սահմանները փակ էին: Բայց միայն մշտական բնակչության այդքան «համեստ» քանակական աճը չէ հիմնական խնդիրը: Ժողովրդագրությունը բնակչության թվաքանակին զուգահեռ՝ ներկայացնում է նաև երկրի բնակչության միջին տարիքը: Այն շարունակում է հարաճուն աճել: 2019-ին մեր միջին տարիքը 36,7 էր: Հիմա՝ 36.9 տարեկան:

Այսինքն՝ շարունակում ենք ծերանալ: Դա՝ այն պատճառով, որ ծնունդների թիվը չի աճում: 2050թ․ 5 մլն-անոց Հայաստան ապահովելու իշխանությունների խոստումներին հակառակ՝  ծնունդների քանակն էական փոփոխություն չի կրում: Իհարկե, կարելի է ասել, որ 2019թ․ 36.41 երեխայի ծնունդի դիմաց՝ 2020-ին արձանագրվել է 36.448 ծնունդ: Կարելի է ասել ու ուրախանալ, եթե չհամեմատես նախորդ տարիների թվերի հետ: Չհամեմատես ու չտեսնես, որ 2018-ին ծնունդների թիվն ավելի շատ է եղել՝ 36․576 երեխա:

Կա նաև ժողովրդագրական մեկ այլ փաստ․ 2020-ին կտրուկ աճել են մահացությունները: 2018-ին մեր երկրում գրանցվել է մահացության 25.751 դեպք: 2019-ին՝ մի փոքր ավելի՝ 26.186: Իսկ 2020-ի մահացությունների ցուցանիշը 35.371 է: Մահացության տվյալներին կից ներկայացվում է, որ 2020-ին եղել է «2291 մահացության դեպքերի գրանցում  զինվորական գործունեության հետևանքով»:

Պարզ է, որ այս թեման,  համավարակի մահացության թվաքանակի հետ (3405 դեպք), դեռ երկար քննարկումների կարժանանա: Հիմա դիտարկենք միայն ժողովրդագրական արդեն արձանագրված տվյալները:

2019-ին Մեր երկրի մայրաքաղաքում և բոլոր մարզերում, բացառությամբ Լոռիի, դրական բնական հավելաճ էր արձանագրվել: Ժողովրդագիրները «դրական բնական  հավելաճ» անվանում են այն իրավիճակը, երբ տվյալ տարածքում ծնունդների քանակը գերազանցում է մահացություններին: Հակառակ իրավիճակի հետևանքով, տվյալ տարածքի բնակչությունը սկսում է կրճատվել: Եթե, իհարկե, չկա արհեստական՝ ներգաղթի ու միգրացիայի հետ կապված աճ:

Բայց մեր երկրում 2020-ին ներքին ներգաղթ համարյա չկար: Իսկ ներքին միգրացիայի հաշվին հիմնականում (կամ՝ միայն) Երևանի բնակչությունն է աճում: Անցած տարի դրական բնական հավելաճ արձանագրվել է միայն մայրաքաղաքում (4200 մարդ) և Գեղարքունիքի մարզում (177 մարդ): Մնացած բոլոր մարզերի բնական հավելաճի ցուցանիշը բացասական է:
Արագածոտնի մարզում մահացության դեպքերը ծնունդներին գերազանցել են 170-ով, Արարատի մարզում՝ 363-ով, Արմավիրում՝ 494-ով, Լոռու մարզում՝ 514-ով, Կոտայքում՝ 515-ով, Շիրակում՝ 248-ով, Սյունիքում՝ 369-ով, Վայոց ձորի մարզում՝ 266-ով, իսկ Տավուշում՝ 372-ով: Փաստորեն, 10 մարզից 9-ում բնակչության բնական հավելաճ չկա: Սրան գումարած՝ չկա իրավիճակի սթափ գնահատական, որովհետև 2.5 տարի թմբկահարվող ու 2050թ․ երկրի բնակչությունը 5 մլն-ի հասցնելու ծրագիրը, որ պատերազմից մի քանի օր առաջ հանրայնացվեց, լուրջ չես համարի:

Հասկանալի է, որ «զինվորական գործունեության հետևանքով մահացության դեպքերի գրանցումը» պաշտոնական վիճակագրությունը կփորձի տարրալուծել ժամանակի մեջ: Բայց հասկանալի չէ, թե ինչու ժողովրդագիրները չեն վերլուծում ստեղծված իրավիճակը: Ի վերջո, կարելի է հաշվարկել, թե պատերազմի զոհերից 2000-2002թթ․ տղաների մահվան փաստն ինչ «ժողովրդագրական ալիք-հետևանքներ» կծնի: Հետևանքներ, որ տասնամյակների պարբերականությամբ նկատելի են լինելու մեր ժողովրդագրական տվյալներում: Պիտի որ պատերազմի զուտ քաղաքական, քաղաքագիտական ու տնտեսական վերլուծություններից բացի, հայտնվեն այլ մասնագիտական վերլուծություններ: Առաջին հերթին՝ ժողովրդագրական:

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված