Իրանն ու Նախիջևանը քննարկել են սահմանամերձ համագործակցության ընդլայնումը
ԱշխարհԻրանն ու Նախիջեւանը քննարկել են սահմանամերձ համագործակցության ընդլայնումը, փոխանցում է Mehr-ը:
«Հանդիպման ընթացքում Նախիջեւանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Աբաս Հոսեյնին եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Սահմանային ծառայության գլխավոր հրամանատար Թագիեւը քննարկել են սահմանամերձ համագործակցության եւ փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաեւ բեռների տրանզիտի հարցերը»,-գրել է Mehr-ը։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ Հոսեյնին ընդգծել է բարիդրացիությունը, հատկապես, ապրանքների տրանզիտի շուրջ համագործակցությունը, եւ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գոհ է Ադրբեջանի Հանրապետության սահմանների վերականգնմամբ եւ այդ հարցը կարող է արդյունավետ լինել երկկողմանի համագործակցությունն ընդլայնելու գործում: