Նիկոլ Փաշինյանն այս պահի դրությամբ շանս ունի կենդանի մնալով հեռանալ, այլապես ․․․ Հրանտ Բագրատյանն ասաց, թե ինչ է սպասվում
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանն այս պահի դրությամբ շանս ունի կենդանի մնալով հեռանալ, այլապես գնալու է սրացում ու պարտվող կողմն ինքն է լինելու, չի կարողանալու հաղթի: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է ժողովուրդը բռնի ուժով գնալ իշխանության վրա, Բագրատյանն ասաց. «Բռնի ուժով չեն գալու: Եթե մտանք, դու գնացիր կրակեցիր իր վրա, աղջիկ ջան, ես ոնց եմ պաշտպանելու»:
Դիտարկմանը, որ իրենք են լինելու կազմակերպիչը, Բագրատյանը նշեց. «Մենք ոնց ենք կազմակերպելու, եթե 100-200 հազար դարձավ: Ոնց ենք ամեն մեկի վրա…»:
Բագրատյանը նշեց, որ իրենք ասում են՝ պետք է բացառել բռնությունը, բայց ատելություն կա. «1827 տղա կա, ովեր ոտք ու ձեռք չունեն: Նրանք պատրաստ են փրթելու, նրանց այնտեղ ասել են, որ հետ քաշվեն, ծախած է եղել ամեն ինչ: Ես ոնց եմ կանգնեցնելու ամեն ինչ: Մարդավարի քանի անգամ Նիկոլին բացատրել ենք, թող գնա: Չի հասկանո՞ւմ, որ պարտվել ենք իր պատճառով»: