Կարվախալի մոտ ազդրի մկանային վնասվածք է․ հայտնի է, թե որքան է նա բաց թողնելու
Սպորտ«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը աջ ազդրի ջլի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
Կարվախալը «Վալենսիայի» դեմ խաղում վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին խաղակեսի միջնամասում։
Cope-ի փոխանցմամբ՝ Կարվախալը բաց է թողնելու մոտ մեկ ամիս։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի պաշտպանի նպատակը «Ատալանտայի» դեմ պատասխան խաղին պատրաստ լինելն է։
Հիշեցնենք, որ Կարվախալը երեկ առաջին հանդիպումն էր անցկացնում վնասվածքից ապաքինվելուց հետո։