Հայերեն


Այս խառնաշփոթում ամեն տիպի թափթփուկ իրեն զգում է իր անբարոյական մոր փորում:

Քաղաքականություն

Զավթելու եւ մնալու համար սոցիալական այն աստիճանին, որն իրենը չէ, ստահակը, ի թիվս այլ միջոցների, զինվում եւ զրահավորվում է հայրենասիրությամբ: Եւ հա՛տկապես հայրենասիրությամբ: Այդ կերպ նա դառնում է անխոցելի, որովհետեւ գնալով ստահակի դեմ՝ ողջամտությունը գնում է, կարծես, հայրենիքի դեմ:
Պահի անհուսությունը մեր պարագայում այն է, որ եթե ընդհանրապես ստահակի դիրքը շահեկան է լինում, ապա հայի տականքը անվերապահ շահած է, եւ ողջամտությունը վստահաբար պարտված, որովհետեւ հայի հայրենիքի ընկալումը հատվածական է ու խրթին, եւ, ուրեմն, սերն առ հայրենիք բազմադեմ է, հեղհեղուկ, սրանով իսկ՝ մեկնաբանության կարոտ ու շահարկման ենթակա:
Խնդիրը փիլիսոփայական չէ, որի պարագայում միջին վիճակագրական ստահակը հայրենասիրության անվան տակ ի վիճակի է սաղացնել-արդարացնել ուզածդ արարք: Մեր դեպքը անհամեմատ բարդ է, եւ խոսքը տառացիորեն այն մասին է, թե աշխարհագրական ինչ տարածք նկատի ունենք, երբ ասում ենք Հայաստան կամ հայրենիք: Մեկի համար առանց Ղարաբաղի է հայրենիքը թերի, մյուսի համար՝ առանց Երզնկայի, երրորդի համար՝ առանց Թիֆլիսի... Եւ սրտաշարժ զառամախտի բերած մանկական տեսիլքների ու միզկապության այս խառնաշփոթում ամեն տիպի թափթփուկ իրեն զգում է իր անբարոյական մոր փորում:
Անբարոյական ու մայր բառերը իրար կողք չեն դնում, բայց այս օրերին այնպես ողբերգականորեն ցայտուն է երեւում, թե ումից ինչ կարող է ծնվել, եւ ինչպիսին կարող է լինել սրանց պատկերացումը հայրենիքի եւ հայրենիքը «փրկելու» մասին: Մնում է տեղը բերել սրանց հայրենիքը:
Բացառվում է, որ սրանց շրջապատին, սրանց պաշտպանողներին ու հովանավորներին նմանատիպ մայր ծնած չլինի: Որովհետեւ այդքան իրար հասկանալ, այդպես իրար պաշտպանել կարող են միմիայն նույն վարքի տեր կանանցից ծնված տղերքը: 
Ամեն կին ինքն է որոշում իր հաց աշխատելու ձեւը, բայց այդ տեսակից ծնված տղերքին չպիտի թույլ տալ խոսել սուրբ բաներից։ Գոնե՝ չկանգնել մոտերքը, երբ խոսում են։ Որովհետեվ նրանք, իրենց մոր նման, ընդունակ չեն կանգ առնել մեկ բանի վրա․․․
Չնայած սոցիալական իր ահռելի լիցքին, Ղարաբաղյան շարժումը, ըստ էության, պահանջատիրական էր, և որպես այդպիսին, հերթական անգամ պարտվեց: Բայց մեր զոհողությունը այս անգամ հատուցվեց: Հատուցվեց եթե ոչ հակառակ մեր կամքի, գոնե՝ մեզնից անկախ պատճառներով: Այնքան մեզնից անկախ, որ մինչև հիմա չենք գիտակցել, որ մենք հողային խնդիր ունեինք լուծելու Հայաստանի ներսում, և այդ խնդիրը լուծել ենք
մեկընդմիշտ՝ թուրքերի արտագաղթով: Եւ որ պահանջատիրության հարցը առավելագույնս այդպես կարող է լուծվել՝ Հայրենիք պահելով սերունդների համար:

Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված