Սերժ Սարգսյանն ասաց, թե ում պրոյեկտն է Նիկոլ Փաշինյանը
ՔաղաքականությունՄենք նախկին նախագահներով ունեինք այդպիսի ցանկություն: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին՝ միևնույն ժամանակ նշելով, որ դեմ առ դեմ Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն չի ունեցել:
«Ինչ վերաբերում է խոսակցություններիn, որ կապիտուլյանտն իմ նախագիծն է, դա ուղղակի զավեշտ է, ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է թե ինձ համար այդպիսի անհեթեթություն պետք է խզբզեի»,-ասաց նա:
«Կապիտուլյանտն իմ նախագիծը չէ»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանը նշեց, որ Փաշինյանն այն ուժերի նախագիծն է, ում հետ ինքը երբեք որևէ ընդհանուր բան չէր կարող ունենալ. «Նրանց հետ միայն ունեցել եմ հակասություններ, այն առումով, որ Հայաստանի ու Արցախի զարգացման հարցում իմ պատկերացումներն էապես տարբերվում էին այդ ուժերի տեսակետերից:
Կապիտուլյանտին ընտրել է մեր ժողովուրդը, մեր խաբված ժողովուրդը: Բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող այդ մեղքը չբարդեն ինձ վրա: Ինձ կանգնեցրել էին ցուցվանգի առջև։ Կամ պետք էր ուժ կիրառել, իսկ փողոցում կանայք ու երեխաներ կային: Պարզ էր, որ կորուստներ կլինեին, դա Հայաստանին խոցելի էր դարձնելու: Կամ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն այդ հարցը ժամանակի ընթացքում կարգավորել»: