Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. որն է եղել իր իշխանության կարմիր գիծն Արցախի հարցում
Քաղաքականություն2018 թվականի բանակցային գործընթացը չի եղել փակուղում: Փաշինյանի ասածները խոսում են միայն այն մասին, որ ինքը նույնիսկ գրեթե 3 տարի աշխատելով որպես վարչապետ, լինելով գլխավոր բանակցող, այդպես էլ չի հասկացել բանակցությունների իմաստը: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը:
«Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե ինչ ենք տալու, մշտապես բանակցել ենք այն մասին, թե ինչ ենք ստանալու: Բայց բանակցություններն այս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էր: Սա անհեթեթություն է: Միգուցե ինչ-որ չափով բնորոշ այդ կարգի մարդկանց:
Մեր կարմիր գիծն այն էր, որ ԼՂ-ն երբեք չլիներ Ադրբեջանի կազմում։ Մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը»,-ասաց նա: