Արցախ վերադարձողների թիվը ավելանում է
ՀասարակությունՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Հայաստանից Արցախ է վերադարձել 23 տեղահանված:
Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 568 մարդ:
Նշվում է, որ Ռուսաստանի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումներն ու ոչնչացումը: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1387,3 հա տարածք, 434,8 կմ ճանապարհ, 1327 բնակելի շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 291 պայթյունավտանգ առարկա: