Հայերեն

«Իմ աշխատավարձը մտնում էր ընտանեկան բյուջե». Անելյա Գուբրյանը՝ մատուցողուհի աշխատելու, 3 տարեկանում 5000 դրամ վաստակելու և ինքնուրույն լինելու մասին

Life

Դերասանուհի Անելյա Գուբրյանն աշխատում է մանկուց: Իր առաջին աշխատավարձը նա վաստակել է ընդամենը 3 տարեկանում: Tert.am Life-ի հետ զրույցում Անելյան խոսել է առաջին աշխատավարձի, 15 տարեկանում մատուցողուհի աշխատելու, մանկուց ինքնուրույն լինելու մասին:

Անելյայի խոսքով՝ առաջին անգամ աշխատավարձ է ստացել շատ փոքր տարիքում:«3 տարեկանում 5000 դրամ եմ վաստակել ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի ֆիլմերից մեկում նկարահանվելու համար: Ավելի լուրջ աշխատանք ունեցել եմ 15 տարեկանում: Այդ տարիքում ծնողներիս ասացի, որ ինքնուրույն գումար վաստակելու ցանկություն ունեմ: Սկզբում զարմացան, որովհետև միշտ ֆինանսապես ապահովված եմ եղել, բայց հետո հասկացան ու աջակցեցին ինձ: Սկսեցի աշխատել ծնողներիս ընկերներից մեկի ռեստորանում՝ որպես մատուցողուհի: Այնպիսի տեղում էի աշխատում, որ ինչ-որ չափով վերահսկողության ներքո լինեմ, որովհետև, ամեն դեպքում, 15 տարեկան էի: Տարիքս չէր երևում, գործընկերներս հաճախ էին կատակում, որ երբեմն մոռանում են՝ քանի տարեկան եմ: Ընտրեցի մատուցողի աշխատանքը, որովհետև այդ տարիքում այլ աշխատանք գտնելը բարդ էր, նաև այդ տարիքում կար անչափահասների աշխատելու որոշակի ժամանակահատված, որը խախտել չէր թույլատրվում»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ աշխատանքն ու դասերը համատեղելը հեշտ չի տրվել: «Ստացվում էր, որովհետև մեծ հաճույքով էի անում, հասկանում էի՝ ամեն օր նոր բաներ եմ սովորում և զարգանում: Ես շատ եմ սիրում մարդկանց հետ շփվել, տիրապետում էի նաև լեզուներին և կարողանում  էի զբոսաշրջիկների հետ հեշտ հաղորդակցվել: Տեսակով հարմարվող մարդ եմ, կարողանում եմ լեզու գտնել տարբեր բնավորության մարդկանց հետ: Երբ մատուցողուհի էի աշխատում, գործընկերներս ինձ շատ լավ էին վերաբերվում, ինձ ամեն ինչ սովորեցնում էին: Այդտեղ մեծ փորձ ձեռք բերեցի, հասկացա՝ ինչպե՞ս պետք է ճիշտ ծախսել գումարը, որովհետև այն դժվարությամբ էի աշխատում»,- նշեց նա:

Անելյան նկատեց, որ վաստակած գումարը ծախսել է իր, տան հետ կապված որոշ հարցեր լուծելու, եղբոր համար որևէ բան գնելու համար: «Նաև իմ մասնավոր դասերի գումարն եմ վճարել, այսինքն՝ իմ աշխատավարձը մտնում էր ընտանեկան բյուջե, այն չէի առանձնացնում: Աշխատելով ինձ պետքական մարդ էի զգում, ինչն ամենակարևոր զգացումներից մեկն է: Մանկուց ինքնուրույն եմ եղել, կարծում եմ՝ տան առաջնեկ երեխաները միշտ էլ ավելի ինքնուրույն են լինում, բայց աշխատելն ավելացրեց իմ ինքնուրույնությունը: Սակայն աշխատանքի միջոցով ինքնահաստատվելու կարիք երբեք չեմ ունեցել, աշխատելը բնական գործընթաց է, եթե կարող ես, ինչո՞ւ չանել: Շատերին եմ այսպես մոտիվացրել: Սկզբում իմ հասակակիցները չէին հասկանում՝ ինչո՞ւ աշխատել, եթե գումարի կարիք չունես: Հետո հասկացան, որ լավ է, երբ ծնողներից գումար չես խնդրում, այլ նույնիսկ ինքդ ես ինչ-որ հարցերում օգնում նրանց»,- ընդգծեց նա:

Դերասանուհին նաև ասաց, որ աշխատանքը դեպի կայացում տանող ճանապարհ է: «Երբ աշխատում ես, անընդհատ ձգտում ես ավելիին, ես հիմա էլ ավելիին եմ ձգտում: Աշխատանքը նաև կյանքի դպրոց է: Աշխատելուց հետո իմ բնավորության շատ գծեր փոխել եմ, կոփվել եմ, ավելի համբերատար եմ դարձել, ուշ եմ հոգնում: Աշխատանքի հարցերով երբեք չեմ  բողոքել, նեղսրտել տանը, որովհետև եթե նեղսրտեմ, կփոխեմ աշխատանքս: Կլինի մատուցողու աշխատանք, թե՞ նկարահանումներ հեռուստասերիալում՝ պետք է զբաղվեմ այն աշխատանքով, որն ինձ հաճույք է պատճառում»,- եզրափակեց Անելյան:

Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված