Ինչ են քննարկել պաշտպանության նախարարը և ՀՀ–ում Վրաստանի դեսպանը
ՔաղաքականությունՓետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության հետագա զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: