Շախմատի կանանց առաջնության մեկնարկում հաղթանակ տոնեց երեք գրոսմայստերներ
ՍպորտՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի կանանց շախմատի առաջնության անդրանիկ պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում հաղթանակներ տոնեցին Նարե Առաքելյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Սիրանուշ Ղուկասյան- Մարիամ Ավետիսյան, Վերոնիկա Խաչատրյան-Աննա Խաչատրյան զույգերը:
Երկրորդ տուրում կմրցեն Ավետիսյան-Գաբոյան, Խաչատրյան-Մկրտչյան, Գրիգորյան-Խաչատրյան, Գևորգյան-Առաքելյան և Ղուկասյան-Հակոբյան զույգերը:
Հայաստանի կանանց 76-րդ առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կավարտվի փետրվարի 25-ին: