Հայերեն


Շուշին ոչ թե ընկել է, այլ՝ հանձնվել. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյնուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

-Պատերազմում մեր անպատրաստ վիճակի հետ կապված՝ կա մի տարածված դրույթ, որ Արցախի սահմանագծի երկայնքով, բացի առաջնագծից, մենք փաստացի խոր էշելոնացված պաշտպանություն չենք ունեցել, երկրորդ և երրորդ բնագծեր չեն եղել պաշտպանական, ես ավելին ասեմ՝ Դուք մեղադրվում եք, որ Լավրովյան կամ Կազանյան պլանն իրագործելու նպատակով միտումնավոր թույլ չեք տվել Արցախում խոր էշելոնացված պաշտպանություն իրականացնել, այդ պատճառով հնարավոր է եղել այդքան հեշտ ճեղքել հարավային ուղղությամբ առաջնագիծն ու խորանալ թիկունք:

-Բայց  ո՞վ է նման թեզեր առաջ քաշում, ո՞վ է, որ տեղյակ է, գնացել է, տեսել է՝ մենք ունենք, չունենք, ովքե՞ր են, ովքեր փախե՞լ են, ովքեր պարտվե՞լ են, ովքեր իրենց ստորաբաժանումները վարի են տվել, ինչպես ասում է ժողովուրդը: Այդ ասողներից մեկը կա՞ր, որ տեսել է, չեմ ասում խրամատ չի տեսել, բայց ամբողջ պատկերն ո՞վ է տեսել, կապիտուլա՞նտն է տեսել,  ինքը մի բան հասկանո՞ւմ է դրանից: Դա իրականությանը չի համապատասխանում, մենք ունեցել ենք բանակային պաշտպանության երկրորդ և երրորդ գծեր, և մեր պաշտպանական պլանում շատ հստակ գրված է, թե որ ստորաբաժանումները որ պարագայում որ դիրքերը պետք է զբաղեցնեն:

-Այս պատերազմում զբաղեցրե՞լ են:

-Ցավոք , ոչ: Ոչ, որովհետև պատերազմի կառավարմանը անհարկի միջամտություններ են եղել, անհարկի, անտեղի, և ոչ կոմպետենտ մարդկանց կողմից:

-Վարչապետի կնո՞ջը նկատի ունեք:

-Ես կանանց հետ գործ չունեմ: Ուրիշներին էլ նկատի ունեմ: Այսինքն՝ իրեն գերագույն հրամանատար հռչակա՞ծն էլ այնքան կոմպետենտ է, որ կարո՞ղ էր ինքն անել:

-Դե նա գոնե հրամանատարական կետում չի գտնվել այդքան երկար:

-Երկար չէ, բայց ամբողջ կապիտուլյացիայի պատճառ դարձած հանրահայտ օպերացիան ինքն է անձամբ լսել ու հավանություն տվել:

-«Լալա Թեփեի» օպերացիայի մասի՞ն եք ասում:

-Համենայն դեպս, օպերացիայի անունը «Լալա Թեփե» չէր, բայց այդ հատվածի օպերացիայի մասին է խոսքը:

-Խնդիր է դրվել ամեն գնով հետ բերել այդ բարձունքը, դա ճի՞շտ տվյալ է:

-Ամեն անգամ պարտադրվում էր բեկում մտցնել ռազմական գործողություններում, դա անթույլատրելի բան է, բեկում մտցնելն անմիջական անպատրաստ հակահարձակումները չեն, բեկում մտցնելու համար դու պետք է  կարողանաս միգուցե ռեզերեվային ուժերի օգնությամբ գրավել հարմարավետ բնագծեր, դիմավորել քո նահանջող զորքին, որպեսզի նրանք կարողանան արդեն թիկունքում լրացնեն իրենց սանիտարական, զենքի, զինամթերքի կորուստները և այլն, իսկ այդ թարմ ուժերով կարողանաս կանգնեցնել հակառակորդին, որից հետո արդեն կարող ես մտածել հակահարձակողական օպերացիա կազմակերպելու մասին: Բայց ոչ, մտածել էին, տեսեք-տեսեք, գնալ և շրջափակման մեջ վերցնել ադրբեջանական այն ստորաբաժանումները, որոնք արդեն խորացել էին, և օգտագործել այդ ընթացքում մեր աչքի լույսը, մեր ռեզերվը, մեր լավագույն բրիգադաները, որից հետո պաշտպանության բանակի ղեկավարը զրկված է եղել որևէ ռեզերվային ուժից:

-Դուք դա ասում ես պատերազմի ո՞ր փուլի մասին:

-Ես դա խոսում եմ հոկտեմբերի սկզբների մասին:

-Այսինքն՝ այդ ժամանակվանից անթույլատրելի սխալներ են գործվել:

-Անթույլատրելի սխալները սկսվել են սեպտեմբերի վերջից՝ պատերազմի առաջին օրվանից, և դրանք շարունակվել են շատ երկար ժամանակ, հենց դրա համար էլ մարդիկ իրավունք ունեին մտածելու, որ դա եղել է դավադիր պատերազմ, որ դավադրություն է եղել:

-Իրենք էլ Ձեզ են վերագրում, ասում են՝ նախկին իշխանությունն է: Հիշո՞ւմ եք, քանի անգամ է ասել վարչապետը, որ նախկին իշխանությունը կփորձի դավադիր պատերազմ սանձազերծել, իսկ պատերազմի ժամանակ էլ զորքերի մեջ տարածել են, որ հողերն արդեն ծախած են  և մի՛ կռվեք, նահանջեք:

-Բայց խնդրում եմ, ամեն անգամ այդ սուտասանի խոսքերը մեջտեղ չբերեք, որովհետև իր հետ այդ սուտը հերքել է իր ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն աշխատած գնդապետը՝ Համբարձումյանը:

Ասել է, չէ՞, որ վարչապետից ցուցում է ստացել հետաքննել, և պարզվել է ամբողջովին հակառակը, էլ ես ինչ պետք է դա հերքեմ կամ չհերքեմ: Այսինքն՝ մենք ինչո՞ւ պետք է դավադիր պատերազմ հայտարարեինք, կամ չհայտարարեինք: Այսինքն, երբ մարդ ինչ-որ անհիմն հայտարարություններ  է անում, երևի ղեկավարվում է այն սկզբունքով, թե ինքն ինչ կաներ այդպիսի պարագայում: Այո, իրենք դավադիր էին 2016-ին, երբ հերյուրանքներ էին տարածում, որ զորքը խոտ էր ուտում, բահով էր կռվում և այլն, և այլն: Դա իրենք էին, չէ՞, անում: Մեզնից մեկը 44 օրվա ընթացքում մի բան ասե՞լ է  հրապարակավ, իրենք ենթադրություններն անում էին, տարածում էին ու, ցավոք, չէին հերքում:

-Ապրիլյանի ժամանակ հերքեցին, պարո՛ն նախագահ, իրենք էլ ընդունեցին, որ բահերով կռիվ չի եղել:

-Բայց որքա՞ն ժամանակ անց: Բայց այդ հերքումը քոռ կոպեկ չարժեր. ինչո՞ւ, որովհետև Ապրիլյան քննիչ հանձնաժողով ստեղծելով՝ բանակի քանդման հերթական փուլի սկիզբը դրեցին: Ինչպե՞ս կարելի էր ստեղծել այդպիսի հանձնաժողով, ինչպե՞ս կարելի էր հարյուրավոր սպաների, զինվորների հրավիրել այնտեղ ու ինչպե՞ս կարելի էր բանակը դրանով քանդել: Քանդել բառն այն չէ, միգուցե՝ պատից մի աղյուս հանել:

-Դուք ինչո՞ւ գնացիք, պարո՛ն նախագահ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը չգնաց, մերժեց, Դուք ինչո՞ւ գնացիք:

-Ես պարտավոր էի գնալ և առաջին հերթին պաշտպանել Ապրիլյան պատերազմի հերոսների պատիվը, բա ո՞վ  պետք է պաշտպաներ, ես գնացել եմ պաշտպանելու, ես գնացել եմ այդ հանձնաժողովի անդամներին ասելու, թե ինչ է ընդհանրապես պատերազմը, և մենք ինչպես ենք վարվել: Ես գնացել եմ այդ մարդկանց բացատրելու, փորձ եմ արել նրանց համոզելու, որ անիմաստ է, մի արեք այդ բանը, բա ի՞նչ անեի, խուսափեի՞, չէի կարող խուսափել: Նորից եմ ասում, դա բանակը ջախջախելու հերթական փուլն էր:

-Պարո՛ն նախագահ, հրամանատարական կետում ոչ կոմպետենտ անձանց ներկայությունից խոսեցիք, ես խնդրում եմ պատմել պատերազմի օրերին Արցախ Ձեր այցելության մասին. ո՞ւմ հետ եք հանդիպել, երկրորդ նախագահն ասաց, որ Արցախի նախագահն իրեն չի ընդունել: Դուք վստահ եմ, փորձ արել եք իրեն հանդիպելու, հանդիպե՞լ եք:

-Ոչ, չեմ հանդիպել: Ես գնացել եմ Արցախ և 5-6 հոգու ներկայությամբ խնդրել եմ Բակո Սահակյանին, որպեսզի իմ մեծ խնդրանքը փոխանցի Արցախի նախագահին՝ մի քանի րոպեով ինձ ընդունել: Առաջին օրը Բակո Սահակյանն ասաց, որ Արցախի նախագահը Ստեփանակերտում չէ, դիրքերում է, երկրորդ օրվա վերջին ինձ ասաց, որ նա չի կարող  ընդունել Ձեզ հայտնի պատճառներով, ես ընդամենը երկու նպատակ ունեի.  Արայիկ  Հարությունյանին բացատրել, որ այս  պատերազմը գնում է դեպի պարտություն ու պետք է բոլոր ջանքերը գործադրել պատերազմը կանգնեցնելու համար և երկրորդ՝ նրան հարցնել, թե ինչով կարող եմ ես օժանդակել Արցախին, բանակին, տնտեսությանը և այլն: Ես պատրաստ էի ցանկացած աշխատանք կատարելու, բայց երբ մարդը չընդունեց, ապա ցանկացած սեփական նախաձեռնություն, ինչպես Դուք եք ասում, կվերագրվեր որպես դավադրություն, դրա համար իմաստ չտեսա մնալ Ստեփանակերտում, որովհետև մի կողմից էլ ոնց որ բեռ ես դառնում քո մարտական ընկերների համար, միշտ պետք է ուշադիր լինեն քո հանդեպ և այլն: Դրա համար վերադարձա Երևան:

-Նույնը վերաբերում է նաև առաջին պատերազմի մարտական գեներալներին, մենք լսում ենք, որ նրանցից ոմանց թույլ չեն տվել մասնակցել պատերազմի կառավարմանը, լինել հրամանատարական կետում:

-Ոչ մեկին թույլ չեն տվել, բայց արդեն պատերազմի վերջում, երբ տեսել են, որ ոչինչ չկա, առանց հրամանի, առանց պաշտոնական որևէ բանի խնդրել են, որ գնա այստեղ օգնի, այնտեղ օգնի և այլն:

-Մեկը՝ Շուշին, մեկը՝ Ստեփանակերտը, կազմակերպեն պաշտպանություն:

-Դե դա ակնհայտ է: Գիտեք, շատ տարբեր ձևեր կային այս պատերազմում այսպիսի ավարտ չունենալու: Նախ` ինչն էր խանգարում, ինչ արել են, արել են, փոխել են զարգացման պլանը, ձեռք չեն բերել, կամ ինչ-որ բաներ ձեռք են բերել: Պատերազմը արհավիրք է, արհավիրքի ժամանակ դու պետք է  փորձես ամեն ինչ օգտագործել: Ի՞նչն էր խանգարում հրավիրել Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին որպես Օնիկ Գասպարյանի խորհրդատուներ, առանց ակնկալիք ունենալու, որ այդ խորհուրդը կիրականացվի, բայց բազմափորձ մարդիկ են, չէ՞: Իսկ Օնիկ Գասպարյանը ընդամենը   2-3 ամսվա գլխավոր շտաբի պետ էր, իսկ գլխավոր շտաբի պետ լինելը դա խաղ ու պար չէ, ու հատկապես ռազմական գործողություններ վարելը, իսկ և՛ առաջինը, և՛ երկրորդը, տեսեք քանի ռազմական գործողություններ են վարել: Լավ, ի՞նչ էր խանգարում, նույն անփորձ Ջալալ Հարությունյանի մոտ հրավիրել Լևոն Մնացականյանին, Սամվել Կարապետյանին՝ որպես խորհրդատու, էլի մի արեք ասածները, բայց գոնե ինչ-որ բանից կարող էիք օգտվել, այլ ոչ թե պատահական մարդկանց ընդունեիք,   ովքեր այստեղից գնում էին որպես բարձրաստիճան պաշտոնյա: Եվ ավտոմատը գնդացրից չտարբերող մարդիկ հայտնվում են այդ կետում, ախր սա զավե՞շտ չէ, սա հանցագործությո՞ւն չէ:

- Պատերազմի ավարտական փուլում Ձեր ասած անձանց թողնվեց պաշտպանությունը՝ Շուշիի պաշտպանությունը Սեյրան Օհանյանի վրա էր, Ստեփանակերտինը՝ Լևոն Մնացականյանի:

-Դա ուրիշ բանի համար արվեց, վստահ եմ՝ ուրիշ բանի համար էր, որ վերագրվի նրանց:  Եթե  Դուք նկատել եք, նոյեմբերի սկզբին ՔՊ-ական մամուլը սկսեց գրել այն մասին, թե  ինչպիսի հերոսական ջանքեր է գործադրում Սեյրան Օհանյանը  Շուշիի պաշտպանության համար: Ես զարմացած էի, բայց չանցած երկու-երեք օր, սկսեցին Սեյրան Օհանյանին  մեղադրել, որ նա չկարողացավ Շուշին պահել: Ներողություն բառիս համար, Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը: Բայց նա այնտեղ ընդամենը խորհրդատուի դերում էր, ինչի՞ մասին է խոսքը: Կամ Լևոն Մնացականյանին ի՞նչ ստորաբաժանումներ էին տվել, հրամանատարը հրամանատար է ենթակա ստորաբաժանումներով, եթե նա չունի ենթակա ստորաբաժանումներ, եթե նա ուժ չունի կռվելու, ի՞նքն է ավտոմատը վերցնելու ու գնա կռվի, հո դասակի հրամանատար չէ, ոչ  էլ վաշտի: Եվ հետո հեքիաթներ են պատմում, թե ինչու Շուշին այդպես եղավ: Դավի՛թ, տեսեք, ես ունենալով այդքան կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների հետ,  տասնյակ գեներալների հետ, մինչև այսօր չեմ կարող պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, ով է եղել Հադրութի պաշտպանության հրամանատարը, և ընդհանրապես, այդ ճակատը ով է ղեկավարել: Լավ, այն ժամանակ, ենթադրենք, գաղտնիք էր, բա հիմա ինչո՞ւ չգիտենք, թե ով է եղել հրամանատարը:

-Շուշին ընկե՞լ է, թե՞ հանձնվել: Դուք ի՞նչ տպավորություն ունեք:

-Իհարկե, Շուշին հանձնվել է, ես չեմ ասում միտումնավոր տվել են, կոպիտ ասած: Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու: Դեռևս հոկտեմբերի 19-ից հետո, երբ իմ ծանոթները, գործընկերները, ում հետ շփվում էի, ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով՝ երբ է ավարտվելու պատերազմը, ես միանշանակ ասում էի, որ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին: Վստահ եմ, վաղ թե ուշ, մարդիկ, ում հետ ես զրույց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: Մինչև հիմա այդ մասին ոչ ոք չի խոսել:

-Ձեզ համար պա՞րզ էր, որ ի սկզբանե դա իրենց նպատակադրումն է:

-Ինձ համար պարզ էր՝ ելնելով ադրբեջանական բանակի գործողություններից, ելնելով Ալիևի հայտարարություններից, ելնելով նրանից, թե ադրբեջանցիները դեպի ո՞ւր են շարժվում ու ո՞վ է դրանց դիմադրում, վստահաբար, ես եկել եմ այդ եզրակացությանը:

-Պարո՛ն նախագահ, շատ է խոսվում այս պատերազմում Թուրքիայի դերակատարման մասին, Ձեր նախագահության օրոք Թուրքիան հանրային հարթակներում չի դիտարկվել իբրև պոտենցիալ սպառնալիք, իբրև պատերազմի աղբյուր, և չի ենթադրվել մի սցենար, որ մենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ կպատերազմենք, և Թուրքիան կդառնա հակամարտության կողմ: 2020-ի ամռանն էլ խորհրդարանական խմբակցության ղեկավարը մեզ ասում էր, որ Թուրքիան չի ներգրավվի այս պատերազմում, ինչո՞ւ, ըստ Ձեզ, Թուրքիան ներգրավվեց այս պատերազմում, որքան է եղել Թուրքիայի մասնակցության չափը, և ես ուզում եմ անհատականացված լսել Ձեր մոտեցումը, Դուք ընդունո՞ւմ եք Ձեր նախագահության շրջանի պատասխանատվությունը, միգուցե հանրային աշխատանք չի տարվել մարդկանց հետ, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, և այս պատերազմում մենակ չի թողնելու Ադրբեջանին:

-Դավի՛թ, ես այնքան էլ համամիտ չեմ Ձեր կարծիքի հետ, որ Թուրքիան միայն վերջին պատերազմի ժամանակ է աջակցել Ադրբեջանին: Թուրքիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին, միշտ: Այդպես է եղել 90-ականների սկզբին, կարող եմ  օրինակներ բերել, այդպես է եղել 2000-ականների սկզբին ու 2008-ից հետո, և մշտապես հնարավոր թուրքական սպառնալիքը հակակշռվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով ու միջազգային հանրության հետ գրագետ աշխատանքով: Ապրիլյան պատերազմում Թուրքիան իր դերակատարումն ուներ, և որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ թուրքական հրահանգիչներն էին մարզել Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները, բոլորի համար դա ակնհայտ է: Թե ինչու այս անգամ Թուրքիան այդպես անթաքույց ու համեմատաբար ավելի մեծ չափով իր մասնակցությունն ունեցավ, միայն մեկ բացատրություն ունի՝ այս ապիկար իշխանությունների դիվանագիտական ու անվտանգային քաղաքականության տապալմամբ: Արմատներն այդտեղ է պետք փնտրել: Ու նաև պետք է փնտրել, թե ինչո՞ւ ավելորդ լարվածություն ստեղծեցին մեր գլխավոր դաշնակցի հետ, և այդ հավասարակշռումը չեղավ, այդ հակակշիռը չգործեց այն աստիճանի, ինչ աստիճանի պիտի գործեր:

-Այսինքն՝ Թուրքիայի այսքան մեծ ակտիվությունը եղավ  ի հաշիվ հայ-ռուսական վտանգված ռազմավարական հարաբերությունների՞:

-Վստահ եմ`այո, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ դա էլ տեղի ունեցավ, միգուցե ճիշտ բառը չեմ ընտրում, այն «սուտի» պատկերացմամբ, որ այդ լարվածությունը մեծացնում է մեր ինքնուրույնության աստիճանը: Մարդ պետք է հստակորեն գիտակցի, որ ինքը երկրի ղեկավար է, համենայն դեպս ղեկավարներից մեկը: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև ինքը իրեն վերագրել է երկրի ղեկավարի դերը, իրականության մեջ մեր երկրի ղեկավարը Հանրապետության նախագահն է: Ինքը պետք է հասկանա, որ դա տղայական մոտեցումներ չի սիրում, ինքը պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է ոչ միայն իր արարքների համար, այլև պատասխանատու է ժողովրդի անվտանգության համար: Երբ դու, խախտելով բոլոր դիվանագիտական կանոնները, փորձում ես այսպես միանձնյա որոշում կայացնելու ճանապարհով վտանգել ՀԱՊԿ-ի հեղինակությունը, դու պետք է հասկանաս, որ վաղը, մյուս օրը խնդիրներ ես ունենալու:

-Գլխավոր քարտուղարի հետկանչի մասի՞ն եք ասում:

-Այո, երբ դու, խախտելով սեփական երկրիդ օրենքները, օդանավակայանում չես դիմավորում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի ղեկավարին, ով նաև քո դաշնակիցն է, և այնուհետև ցուցում ես տալիս ֆեյքերին, անհայտ ծագումով կայքերին, որ գրեն, թե տես ինչ տղա է, ինչպես բարձրացրեց մեր սուվերենությունը, դու պետք է հասկանաս, որ վաղը, մյուս օրը դու դրա համար պատժվելու ես, սա ակնհայտ մի բան է: Դու պետք է հասկանաս, որ երբ ուրիշների թիկունքում գաղտնի բանակցությունների մեջ ես մտնում, այդ ուրիշները քո նկատմամբ վերաբերմունք են փոխելու, որովհետև նրանք իրենց գործողություններում ջանք են դնում, եռանդ են դնում, հեղինակություն են դնում, հասկանալի է՝ ունենալով իրենց շահերը: Այնպես որ, այստեղ բան չկա զարմանալու, թե ինչու որևէ մեկը այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանին` ռազմական գործողությունների վերսկսման համար: Հիշո՞ւմ եք, չէ՞, թե ինչպես 2016 թվականի ապրիլին, երբ միջազգային  հանրությունը միահամուռ կերպով դատապարտում էր Ադրբեջանի հարձակողական գործողությունը: Իսկ ինչո՞ւ մենք ժամանակին չպետք է ունենայինք, նույնիսկ եթե մենք չենք գիտակցել, որ պետք է ունենալ շատ լավ համապատասխան հակաօդային միջոցներ, ինչու մենք ժամանակին չպետք է ունենայինք: Ի՞նչ է նշանակում` Հայաստանի օդային տարածքը անհասանելի է, այսինքն՝ պարզ լեզվով ասված` մեզ արգելեցին Վրաստանի օդային տարածքով և կամ Իրանի օդային տարածքով տեղափոխել ռազմական բեռ: Երբևէ հիշո՞ւմ եք, որ լիներ դա Ապրիլյան պատերազմի օրերին, դրանից առաջ, կամ դրանից հետո, մենք խնդիր ունենայինք Վրաստանի օդային տարածքով ինչ-որ բան տեղափոխելո՞ւ, բա որտեղո՞վ էինք տեղափոխում S300-ները կամ Իսկանդերը և այլն: Այսինքն՝ դու բոլորի հետ փչացրել ես հարաբերությունները և ուզում ես քո նեղ պահին, քո օրհասական պահին նրանք ավելին անեն, քան կարելի՞ է: 

-Պարո՛ն նախագահ Իսկանդերը հիշատակեցիք, դա այս պատերազմի ընթացքում ամենաշատ հիշատակված, բայց այդպես էլ թշնամու նկատմամբ չկիրառված զինատեսակն է, ես  հրաշալի հիշում եմ, որ 2016  թվականին, և՛ այն ժամանակ, և՛ 2020 թվականի օգոստոսին Ձեր ասուլիսում Դուք ասացիք, որ իմաստ չուներ ապրիլյան մարտերի ժամանակ կիրառեիք Իսկանդերը, քանի որ թնդանոթից արձակված կրակոց է ճնճղուկներին: 2020 թվականի պատերազմը լայնամասշտաբ էր, բայց չկիրառվեցին մեր օպերատիվ մարտավարական հրթիռները և ոչ միայն դրանք. պարզվեց, որ մենք որևէ ռազմական օդանավակայան, խոշոր զորամիավորման շտաբ, հրամանատարական կետ, նավթագազային ենթակառուցվածք, կամուրջ չենք ոչնչացրել:  Ընդ որում, ՀՀ նախագահը, որին, ի դեպ, Դուք եք հրավիրել, եթե ժամանակ լինի դրան էլ հակիրճ կանդրադառնանք, մի քանի անգամ տարբեր միջազգային լրատվամիջոցների առջև խոստում տվեց, երաշխիք տվեց, որ Հայաստանը չի թիրախավորելու թշնամու տարածքում գտնվող նավթագազային ենթակառուցվածքները, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:

-Նախ պետք է ասեմ, որ այնքան էլ համաձայն չեմ, որ Իսկանդերը չի կիրառվել, մամուլում եղավ, և ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ Իսկանդերը կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ:

-Ես դրա համար ասացի՝ թշնամու պետության տարածքի ուղղությամբ:

-Այո,  տարածքը, ուրիշ բան: Իսկ թե ինչո՞ւ չի կիրառվել, ես հարյուր տոկոսով չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ չի կիրառվել` վախենալով պատասխան հարվածից: Այսինքն, Հայաստանի որ տարածքից կրակեր, միգուցե այդ տարածքին էլ հակահարված կլիներ:

-Նմանատիպ հեռահարությամբ մեգահրթիռո՞վ:

-Մեկ այլ հրթիռով, ոչ նմանատիպ հեռահարությամբ, ոչ նմանատիպ ճշգրտությամբ, բայց գիտես, երբ պատերազմի ժամանակ ունենում ես դու շատ մտավախություններ, վերջը հասնում ես այս օրին:  Իսկ Իսկանդերը պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, Իսկանդերը հենց դրա համար է: Բայց մյուս թեզն էլ, կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ, երբ ասում են՝ մեր այլ միջոցներ չեն կիրառվել Ադրբեջանի տարածքի նկատմամբ, հիշում եք, որ պարծենկոտ մեկը ասում էր, որ ինքն է հրաման տվել հօդս ցնդեցնել Կիրովաբադի օդանավակայանը:

-Պարզվեց՝ սուտ է:

-Բայց իրականություն է, որ Կիրովաբադի վրա կրակվել է:

-Քաղաքի բնակելի թաղամասի:

-Ինչը մեծագույն հիմարություն է, ես չեմ հասկանում այդ մարդկանց գործողությունները:

-Միջազգային հանրությունը մեզ սկսեց դատապարտել դրանից հետո:

-Իհարկե, պետք է դատապարտի, ոչ միայն միջազգային հանրությունը սկսեց դատապարտել, այլ դրանից հետո սկսեց անխնա թիրախավորել Ստեփանակերտն էլ, Մարտունին էլ: Ես չեմ ասում, որ մինչ այդ Ստեփանակերտի վրա չէին կրակել, բայց այդ կրակը ուղղված էր երկու թիրախների վրա` մեկը Պաշտպանության բանակի շտաբն էր և երկրորդ` էլեկտրակայանը: Սա է, իհարկե պետք էր կիրառել, բա ինչի՞ համար էինք ձեռք բերել: Եվ ընդհանրապես, այդ հավաստիացումները՝ միջազգային հանրության, ո՞ւմ  էին պետք, ես չեմ ասում, որ առաջին թիրախը պետք է լիներ գազատարները, նավթատարը և այլն, բա այդ Իսկանդերը ինչի՞  համար ենք վերցրել, ինչի՞ համար ենք բերել, որ անհրաժեշտ պահին մենք չենք կիրառում:

-Պայմանավորվածություն է եղել չկրակելու, կարծո՞ւմ եք:

-Չեմ կարծում, որ պայմանավորվածություն է եղել

-Վախեցել են գործարկել դա:

-Եթե հիշում եք, որ պատերազմի հինգերորդ-վեցերորդ օրը էլի ինչ-որ այսպես ասած «ուտկաներ» էին պտտացնում, իբր Իսկանդերը մերը չէ, կառավարման համակարգը ուրիշ տեղ է: Դա տգիտություն է, Իսկանդերը մերն է, մենք միակն ենք, ում մեր դաշնակիցը տրամադրել է այդպիսի զենք և չկիրառել դա, ես չեմ հասկանում: Դավի՛թ, այնքան հարցեր կան, որ ինձ համար ուղղակի մի կողմից տարօրինակ են, մյուս կողմից՝ չգիտեմ, այլ մտքերի են տանում:

-Հայկական Շուշին խոցել մեր Իսկանդերով, պարո՛ն նախագահ, սա կարո՞ղ է տեղավորվել մեր բանականության մեջ, եթե անգամ քաղաքը թողնված է, թեև մենք հստակ տվյալ չունեինք՝ ո՞ր օրվա և պահի դրությամբ ենք մենք լքել քաղաքը:

-Արդեն այդ մասին բազմաթիվ անգամ խոսվել է, կապիտուլյանտը ամսի իննին է գրել, որ Շուշիի համար մարտեր են ընթանում, իսկ արդեն ամսի հինգի գիշերը Շուշին արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր: Երբ դրանից գրում են, որ համառ մարտեր են ընթանում Շուշիի համար և այլն, դա ուրիշ բան էր նշանակում, որ մերոնք փորձում էին հետ գրավել Շուշին, դա էլ է ինձ համար տարօրինակ, քանի որ հետ գրավելը տասը անգամ ավելի դժվար է, քան պաշտպանելը: Ինչո՞ւ չպաշտպանեցինք և հետո ինչո՞ւ այդքան զոհեր տվեցինք, և, ընդ որում, այդ փորձերի ժամանակ, այսպես ասած՝ համառ մարտերի ժամանակ մենք ունեցել ենք հարյուրավոր զոհեր և շատ դեպքերում անհասկանալի:

Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ ԱսրյանԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան«Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկումԻնչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համարԱռաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ ՀամբարյանՈ՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմումՌուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահՆոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներՄինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբԲայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համարՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ ՄիրզոյանԴու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջըԱրագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվելԿարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովիցՍև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համարԱկնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի ՍարգսյանՓաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համարՀանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե»Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերովՈչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան
Ամենադիտված