Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան. 1994 թվականի արխիվային տեսանյութ
ՀասարակությունԷդգար Էլբակյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Հորադիզ, 16.10.1994 թ․
Հարցազրույցի 2-րդ մասում Սերժ Սարգսյանն ասաց, որ հայոց բանակի կայացման վաղ շրջանում պայմանները շատ ծանր էին և հիշատակեց, որ Հորադիզում իր լացը գալիս էր՝ նայելով զինվորների վիճակին։
Իմ տրամադրության տակ եղած արխիվում կա այդ տեսագրությունը (16.10.1994 թ․)։ Այստեղ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար է։ Կադրերում կտեսնեք նաև ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանին, 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար զորավար Մանվել Գրիգորյանին և ՊՊԿ անդամ, ոստիկանապետ Արմեն Իսագուլովին»։