Արարատը խզել է երկու ֆուտբոլիստի հետ իր պայմանագրերը
ՍպորտԵրկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագրերը «Արարատի» ֆուտբոլիստներ Վահե Մուրադյանի և Ռոբերտ Մարությանի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռոբերտ Մարությանը «Արարատի» կազմը համալրել էր 2019 թվականին, իսկ Վահե Մուրադյանը՝ 2020 թվականին։
Ակումբը շնորհակալություն է հայտնել երկու խաղացողներին նվիրվածության, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար ու մաղթել հաջողություն հետագա կարիերայում։