Հայերեն


«Քննադատություններից չեմ վախենում». Անի Լուպեի նոր ֆոտոշարքը և ոճի փոփոխությունը

Life

Դերասանուհի Անի Լուպեն իր պորտֆոլիոն հարստացրել է նոր լուսանկարներով: Նա ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life-ին և խոսել համարձակ լուսանկարների ու ամեն անգամ նոր ոճով ներկայանալու մասին:

Անիի խոսքով՝ փորձում է հաճախ ֆոտոշարքեր կազմակերպել, որովհետև սիրում է: «Այս ֆոտոշարքի առաջարկը ստուդիայից ստացա, բայց ֆոտոշարքի ոճն ինքս եմ ընտրել: Ֆոտոշարքերումս, հիմնականում, գանգուր մազերով եմ ներկայանում, այս անգամ որոշեցի ուղիղ մազերով և երկար հյուսքով նկարվել, որպեսզի նորություն լինի: Ոճային փոփոխություններից չեմ վախենում, նույն ոճով ֆոտաշարքեր չեմ սիրում: Ստվերների էֆեկտով ևս առաջին անգամ եմ լուսանկարվել, շատ հետաքրքիր էր: Մի քանի նոր ֆոտոշարք էլ հիմա եմ նախապատրաստում, բայց ուզում եմ դրանք սցենար ունենան, շարունակական կերպարով լինեն»,- ասաց նա:

Դերասանուհին նկատեց, որ ամեն լուսանկար չէ, որ ասելիք ունի. «Ունեմ լուսանկարներ, որոնք ասելիք ունեն, ունեմ նաև նկարներ, որոնք ուղղակի ստացվում են, կախված է տրամադրությունից: Այս ֆոտոշարքը թեթև, դինամիկ է ստացվել, բայց այդ պահին հոգեվիճակս լրիվ այլ էր, թեթև չէր, ուղղակի լուսանկարվելն ինձ օգնում է, որպեսզի ցրվեմ: Առհասարակ, տրամադրության անկումներս կարող են բալանսավորել հենց ֆոտոշարքերը: Թեև որքան էլ փորձում ես ցրել մտքերդ, վերադառնում ես դրանց, այս շրջանում այլ կերպ չի ստացվում»:

Անկախ քննարկումներից՝ Անին ընդգծեց, որ չի կարծում, թե ֆոտոշարքը կիսամերկ է: «Երբ ամռանը կամ հարսանիքներին աղջիկները մեջքի հատվածը գեղեցիկ բաց զգեստներ են կրում, չեն քննադատվում, բայց երբ դա լուսանկարում է լինում, գուցե, այլ կերպ է դիտվում: Ես տեղադրում եմ լուսանկարներ և տեսնում, որ վատ արձագանքներ չկան, բայց ֆեյք կայքեր գրում են՝ իբր մերկ եմ: Ես դեմ չեմ, որ ամեն բան ստանա իր գնահատականը, բայց ոչ նման դեպքերում: Այս լուսանկարներում մեջքս է բաց, բայց կիսամերկ չէ, թեև եթե անունը կիսամերկ է, թող այդպես լինի: Յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի, կարող են արտահայտել, ես դեմ չեմ և չեմ նեղսրտում, քննադատություններից չեմ վախենում»,- նշեց նա:

Հարցին՝ արդյոք ինքը համարձա՞կ է, դերասանուհին պատասխանեց. «Անկեղծ, չգիտեմ՝ բնավորությամբ համարձա՞կ եմ, թե՞ ոչ: Լինում է՝ ինչ-որ բան եմ անում, դիմացինին թվում է՝ համարձակ է, բայց ինձ համարձակ չի թվում, կարծում եմ՝ կողքից պետք է ասեն այդպե՞ս է, թե՞ ոչ»:

Լուսանկարները՝ Հովսեփ Մուսատիկյանի

Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է
Ամենադիտված