Հայերեն


Կառավարության տնտեսական ծրագրերը կարճաժամկետ են և անհեռանկարային. կոնկրետ ծրագիր ես չեմ տեսնում. տնտեսագետ

Տնտեսություն

Հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամի, կառավարության քայլերի և դրանց արդյունավետության մասին Tert.am-ը զրուցել է տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի հետ:

– Պարոն Ավետիսյան, ստեղծված իրավիճակում, ըստ Ձեզ, ի՞նչը պետք է խթան հանդիսանա տնտեսական շարժի և աճի համար: Որտեղի՞ց պետք է գոյանան թոշակները և պետական համակարգի վճարումները:

– Պետության եկամուտների միակ և հիմնական աղբյուրը, որը գեներացվում է պետության նպատակադրումների շրջանում, հարկերն են: Հետևաբար, որպեսզի պետությունը կարողանա շատ հարկեր և տուրքեր ունենալ, պետք է կարողանա ստեղծել տնտեսության աճի համար նպաստավոր միջավայր, և կարողանա արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն վարել: Այդ համատեքստում Կառավարության կողմից որևէ ծրագիր, որպես այդպիսին, ես չեմ տեսնում:

– Կառավարությունը 750 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկել: Թեև նշվում է, որ այն դրական ազդակ է ունենալու, սակայն շատ տնտեսագետներ հայտարարում են, որ պետական պարտքը դրանից աճելու է: Ինչո՞վ կփրկի եվրոբոնդերի թողարկումը ըստ Ձեզ:

– Հրապարակվել է 2021 թվականի  հետ կապված պարտքային գործողությունների մի ծրագիր, որտեղ նշված էր, որ 500 մլն դոլարի եվրոբոնդեր են թողարկելու, սակայն թողարկել են 750 մլն-ի: Այն, որպես այդպիսին, բյուջետային աջակցության տեսակի վարկ է: Այսինքն՝ այն գնում է բյուջե, որից հետո այն օգտագործում են տարբեր կարիքների համար: Կառավարությունը փորձում է եվրոբոնդերով բյուջեի դեֆիցիտը ծածկել, որը պարտքային գործիք է: Թեև պետք է նշել, որ եթե խոսում ենք պարտք վերցնելու մասին, ապա դրանում արդեն դրական ոչինչ չկա: Քանի որ տվյալ պարագայում այն բյուջետային վարկ է, մենք չգիտենք՝ ավելի շատ ընթացիկի, թե կապիտալ ներդրումների վրա է ծախսվելու: Սա Կառավարությունը պետք է պարզաբանի, որպեսզի հասկանանք, թե որքանով այն բացասական ազդեցություն կունենա, ինչը սակայն չեն անում:

– Ֆինանսական շուկայի պատասխանատուները, ըստ Ձեզ, կարողանո՞ւմ են պատշաճ աշխատանք կատարել իրավիճակը փրկելու համար:

– Եթե խոսում ենք Կենտրոնական բանկի մասին, ապա պետք է նշել, որ Կենտրոնական բանկը եվրոբոնդերի թողարկման քաղաքականությանը մեծ հաշվով չի խառնվում: Այս պարագայում հիմնականը հարկաբյուջետային քաղաքականությունն է, որը Կառավարության տիրույթում է, ինչը, սակայն, ցույց է տալիս, որ երկարաժամկետ առումով լավ մտածված չէ:

- Պարոն Ավետիսյան, ըստ Ձեզ, իշխանությունները կգնա՞ն Ամուլսարի շահագործման ուղիով:

– Իշխանությունները չեն թաքցրել, որ ցանկանում են շահագործել Ամուլսարը, սկզբից նշեցին, որ անկախ փորձագիտական կարծիքի վրա կձևավորվի իրենց որոշումը:  Չնայած «Էլարդ»-ի հաշվետվության մեջ ներառված ռիսկերին, որոնք դժվար կառավարելի են կամ անկառավարելի, այնուամենայնիվ իշխանությունները չփոխեցին իրենց որոշումը: Առհասարակ պետք է նշել, որ Կառավարության ծրագրերը կարճաժամկետ են և հեռանկարային չեն: Արդյունքում հաշվի չեն առնում, որ դրանք տնտեսական անդառնալի հետևանքներ կարող են ունենալ: Այս պարագայում Ամուլսարի շահագործումը նույնիսկ, եթե կարճաժամկետ հատվածում բյուջեի համար հարկային մուտքեր պահովի, երկարաժամկետ հատվածում տնտեսությանը մեծ վնասներ է հասցնելու:

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»
Ամենադիտված