ՄԱԿ-ը կոչ է արել շտապ ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստումների համաշխարհային ծրագիր
ՀասարակությունՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երկրներին կոչ է արել շտապ ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստումների համաշխարհային պլան՝ պետությունների միջև պատվաստանյութերի առավել արդարացի բաշխման համար, պլանի մշակմամբ կարող է զբաղվել "Մեծ քսանյակի" անդամների ստեղծած աշխատանքային խումբը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Միայն 10 երկիր է օգտագործել COVID-19 պատվաստանյութերի 75%-ը: Մինչդեռ ավելի քան 130 երկիր չի ստացել անգամ 1 դեղաչափ»,-ասել է Գուտերեշը: