Հայերեն


Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, որն է պատճառը. ԱԻ նախարար

Հասարակություն

Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, ներառյալ՝ հետցնցումները. դրանց մոտ 5-7 տոկոսն է զգացվում բնակչության կողմից:

Երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը:

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի, պատերազմի ընթացքում ապաստարանների խնդրի մասին նախարարի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն նախարար, վերջին օրերին ՀՀ տարածքում երկրաշարժեր գրանցվեցին: Սեյսմոլոգիական ծառայությունը ինչո՞վ է պայմանավորում այս իրավիճակը:

- Սեյսմիկ ռեժիմի հերթական ակտիվացումն է։ Շատ հաճախ նման ուժի երկրաշարժերին հետեւում են հետցնցումներ: Այսօր, կարելի է ասել, որ երկու երկրաշարժից (Շորժայի եւ Երեւանի) հետո էլ գրանցվել է 100-ից ավելի հետցնցում, որոնք եղել են ավելի թույլ եւ վկայում են ցնցումների ուժի մարման մասին: Մեր մասնագետների կողմից պարբերաբար կատարվող վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սեյսմիկ ռեժիմի ակտիվացումը պահպանվում է:

- Վիճակագրություն կա՞, թե Հայաստանում քանի շենք է գտնվում սեյսմավտանգ իրավիճակում:

- Հարցի բուն հասցեատերը Քաղաքաշինության կոմիտեն է: Ինչ վերաբերում է սեյսմիկ պաշտպանության ծառայության գործառույթներին, ասեմ, որ մեր մասնագետներն այցելում են երկրաշարժի էպիկենտրոնային գոտի եւ կատարում շենքերի ու շինությունների նախնական օպերատիվ գնահատում:

 

- Վերջին տարիներին նման հաճախականությամբ երկրաշարժերի գրանցման դեպքեր եղե՞լ են:

- Տեղի ունեցած երկրաշարժերի քանակով Հայաստանի տարածքի ամենաակտիվ սեյսմիկ գոտին Ջավախքի ընդարձակման գոտին է, որտեղ տեղի են ունենում մեծ քանակությամբ երկրաշարժեր, առավելապես՝ մինչեւ 4 բալ ուժգնությամբ:

- Մասնագետները նշում են, որ, օրինակ, Երեւանում շենքերը նախատեսված են մինչեւ 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, սակայն սեյսմիկ վտանգը 9 բալ եւ բարձր է:

- Նոր բազմահարկ շենքերը, որոնք կառուցվել են 1994 թվականից հետո, նախագծվել են 9 բալ եւ բարձր սեյսմակայունության հաշվարկով: Հետեւաբար, եթե ընդունենք, որ այդ շենքերը նախագծվել, փորձաքննություն են անցել եւ կառուցվել առանց շեղումների, ապա պետք է ընդունենք, որ դրանք սեյսմակայուն են:

Սակայն ԽՍՀՄ տարիներին կառուցված շենքերը, որոնք կազմում են բոլոր շենքերի մոտ 70 տոկոսը, նախագծվել են 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, շահագործման ընթացքում չեն ուժեղացվել, հնարավոր է՝ չդիմանան 9 բալ եւ բարձր ուժգնության երկրաշարժին:

- Որքանո՞վ են քաղաքացիները տեղեկացված՝ երկրաշարժի ժամանակ ինչ պետք է անեն:

- Խորհրդային Միության ժամանակ դպրոցներում դասավանդվում էր քաղաքացիական պաշտպանություն առարկան, որը տալիս էր անհրաժեշտ գիտելիքներ. 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո նոր թափ ստացան բնակչության իրազեկումը եւ երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումն ու ուսումնական վարժանք-տարհանումները: Մեր համոզմամբ՝ քաղպաշտպանության պարապմունքները դպրոցներում պետք է վերականգնել որպես առանձին առարկա: Ավելին՝ նման աշխատանքները պետք է ակտիվացնել՝ սկսած մանկապարտեզներից՝ երեխաներին սովորեցնելով երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները:

- Պարո՛ն Փիլոյան, վերջին պատերազմը ցույց տվեց, որ ապաստարանների առումով պատրաստված չէինք: Քայլեր արվո՞ւմ են այդ խնդիրները լուծելու համար: Ըստ ձեզ՝ ի՞նչն էր խանգարում անցյալում այդ խնդիրը լուծելուն, պատերազմի մեջ գտնվող երկրում նման անհրաժեշտություն չէի՞ն տեսնում:

- Իհարկե, անկախ նրանից՝ մենք պատերազմի մեջ ենք գտնվում, թե այլ պայմաններում, ապաստարանների անհրաժեշտությունն առկա է: Տարահանումը չպետք է պայմանավորված լինի միայն պատերազմով: Սկսած տարերային աղետից՝ վերջացրած ցանկացած այլ արտակարգ իրավիճակով, մենք պետք է մեր բնակչությանը կարողանանք ժամանակին ազդարարել եւ նաեւ անհրաժեշտության դեպքում տարհանել: Ես հիմա պատսպարման մասին չեմ խոսում, որովհետեւ այն հիմնականում պատերազմի ժամանակ է անհրաժեշտ:

Դժվարանում եմ պատասխանել, թե ինչն էր խանգարում, որովհետեւ մի քանի գործառույթներ կան, որոնք պետք է ժամանակին կա՛մ կատարվեին, կա՛մ չկատարվեին: Օրինակ՝ բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերը, չգիտեմ ինչ կարգով, ժամանակին թույլատրվել է բնակչությանը կա՛մ սեփականաշնորհել, կա՛մ առանց փաստաթղթերի տիրապետել դրանց: Ամբողջ պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան մոտ 1 ամսվա ընթացքում ամենօրյա ռեժիմով տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկատվություն ենք ստացել մեր պատսպարանների պատրաստվածության վիճակի վերաբերյալ: Այդ առումով աշխատանքներ կատարվել են եւ հիմա էլ շարունակվում են կատարվել: Վիճակը առավել մտահոգիչ է Երեւանում, քանի որ Երեւանը նաեւ խիտ բնակեցված տարածք է:

Պաշտոնավարման հենց առաջին օրվանից իմ ուշադրության կենտրոնում է այս հարցը, եւ, իմ ցուցումների համաձայն, մեր մարզային կառույցների կողմից արդեն պատրաստվել են ուսումնավարժական պարապմունքների անցկացման պլաններ մարզպետարանների, քաղաքապետարանների կողմից, եւ ամեն օր իրականացվում են ազդարարման, պատսպարման պարապմունքներ, ու դա լինելու է շարունակական:

- Պարո՛ն նախարար, կա՞ն խնդիրներ, որոնք դեռ զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակ նկատել եք ԱԻ համակարգում եւ հիմա զբաղվում եք դրանցով:

- Ամենաառաջին խնդիրներից մեկը նշեցի՝ բնակչության տարհանման եւ պատսպարման խնդիրն է, քանի որ դա նաեւ անվտանգության խնդիր է: Պատերազմի ժամանակ սահմանամերձ շրջանում գտնվող բնակչությանը ժամանակին տարհանելու եւ պատսպարելու հարցերը եթե չկարողանանք նորմալ կազմակերպել, ապա առաջնագծում կունենանք խնդիրներ:

Երկրորդ խնդիրը մեր փրկարար ծառայության աշխատակիցների ֆիզիկական, կրակային պատրաստության մակարդակի բարձրացումն է: Այս առումով ՊՆ-ի հետ համատեղ որոշ փոփոխություններ ենք արել, դասաժամեր ենք ավելացրել, որ մեր անձնակազմը նույնպես պատրաստ լինի, որպես զինվոր անհրաժեշտության դեպքում խնդիր իրականացնելու:

- Դուք ԱԻ նախարար դարձաք զինծառայությունից հետո, արժանացաք ՀՀ Ազգային հերոսի կոչման: Պարտավորեցնո՞ղ է քաղաքական պաշտոնում այդ կոչումը:

- Ես համոզված եմ, որ աշխարհում ամենաշատ խաղաղություն ցանկացողները զինվորականներն են, քանի որ իրենք են կարողանում ճշտորեն գնահատել պատերազմի վնասները, հետեւանքները, թե ինչ են կորցնում պատերազմի հետեւանքով: Կորցնողներից առաջինը հենց զինվորականներն են:

Նախարարի պաշտոնը, լինելով քաղաքական, ե՛ւ պարտավորեցնում է, ե՛ւ նաեւ պատասխանատու է, էլ չեմ ասում՝ ՀՀ Ազգային հերոսի կոչումը: Սակայն ես կարծում եմ, որ պատասխանատվությունը գալիս է մարդու էությունից: Անկախ նրանից, թե ինչ պաշտոն ես զբաղեցնում, եթե քո էությամբ դու պատասխանատու անձ չես, ո՛չ նախարարի կարգավիճակը, ո՛չ Ազգային հերոսի կոչումը քեզ չեն կարող օգնել:

Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ» «Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ» Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ» Իրանում քննարկում են միջnւկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը Երևանում կասեցվել է «Սդ Հոլդինգ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄԱմերիկա-իսրայելական nւժերը hարվածել են Իրանի հյուսիսում գտնվող մանկատանը Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին. Նարեկ ԿարապետյանԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՄենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. ՓաշինյանԿուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Ժամանակն է առաջնորդի, ով կապահովի ուժեղ խաղաղություն, այ դա է իսկապես պետք․ Նարեկ ԿարապետյանՊատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street Journal«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը արձագանքել է Ռուբեն Ռուբինյանի այսօրվա հայտարարությանըՓաշինյանը պատրաստ է զոհաբերել մեր ինքնությունը՝ հանուն իր իշխանության պահպանման. Ավետիք Չալաբյան «Միասնության թևերը» և «ՀայաՔվեն» այլընտրանք են բերել քաղաքական դաշտ․ Արմեն ՄանվելյանԻտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքները Ներկայացնում եմ Վանաձորում մեր տարածքային կառույցի գրասենյակի բացման մասին պատմող հակիրճ ռեպորտաժը. Ավետիք ՉալաբյանTOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկովԻրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. ԹրամփՔննարկում խելացի սահմանների մասին . Արման ՊետրոսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն էՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Պերաշկի բոլորն էլ ուտում են, բայց ինքը ձեզ շեղելու համար է ուտելու ընթացքում նկարահանվում. Արշակ ԿարապետյանFINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է․ Մարիաննա ՂահրամանյանԸնտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն ․ Նաիրի ՍարգսյանԱնահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Էներգետիկ հեղափոխություն Մեծ Բրիտանիայում Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի Չհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա ՂուկասյանԻնչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան Դու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստըԹույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր Միքայելյան
Ամենադիտված