Սոֆի Դևոյանը՝ հմայիչ կերպարում
LifeՊարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով քնքուշ ու հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Սոֆին կրում է սեւ բլուզ։ Կերպարն ամբողջացրել են շարֆն ու լայնեզր գլխարկը։ Պարուհին արձակել է մազերը, նախընտրել նուրբ շպար։ Հրապարակմանը կից Սոֆին գրել է․ «Սիրուն Անկյուն։ Սիրուն Երեւանումս...»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված հոլովակում Սոֆին պատկերված էր ընկերջ հետ։ Զույգը գեղեցիկ պարում էր։ Սոֆին կրում էր երկարափեշ զգեստ։ Վարսերը կիսով չափ հավաքված էին, նուրբ շպարով էր։ Սիրառատ հրապարակմանը կից Սոֆի Դեւոյանը գրել էր․ «Սիրո ճանապարհը անցնելու եմ քեզ հետ… Շնորհավոր Տեառնընդառաջ»։ Մեկնաբանությունների հատվածում պարուհու հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են հղել զույգին։