Պուտինն ու Էրդողանը խոսել են Արցախի մասին
ՔաղաքականությունՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Նշվել է, որ առաջնահերթ են միասնական խոշոր նախագծերի իրագործումը էներգետիկայի ոլորտում։ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ քննարկումները շարունակվել են Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրագործման համատեքստում։ Կողմերը գոհունակություն են հայտնել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքի մեկնարկի կապակցությամբ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Սիրիային ու Լիբիային առնչվող մի շարք հարցեր։
Էմմա Չոբանյան