Հայերեն

Տեղի է ունենալու գաղտնի հանդիպում․ Նախատեսվում է քննարկել Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը. Միքայել Մինասյան

Քաղաքականություն

Բոլորս էլ տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք հասկացել ենք, որ պարտությունը ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական հասկացություն է: Նիկոլի և նրա թիմի կողմից հպարտության բացակայությունը և թշնամուն սիրաշահելը թույլ չի տալիս հայ ժողովրդին ուշքի գալ, ինքնակազմակերպվել և փորձել ամեն ինչ զրոյից սկսել: Այս մասին Տելեգրամյան իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Նիկոլն ու իր թիմը ամեն օր նվաստանում են ու նվաստացնում են մեզ բոլորիս: Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են, իսկ Նիկոլի թիմը խոսում է տարածաշրջանային համագործակցության մասին: Ադրբեջանն ու Թուրքիան նոր զորավարժություններ են անցկացնում, իսկ Նիկոլը խոսում է սահմանները բացելու մասին:

Սա շարունակվում է արդեն 4 ամիս: Փաշինյանը և նրա կապիտուլյացիոն թիմը շարունակում են նվաստանալ, հանձնել նոր տարածքներ, ոչնչացնել բանակցային դիրքերն ու իրավիճակը շտկելու ցանկացած հեռանկար: Նրանք հույս ունեն, որ Ալիևի հետ խաղալով կկարողանան գոնե մի բան ստանալ, որը կօգնի նրանց մնալ իշխանության:

Այս խաղի քայլերից մեկը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուստամ Մուրադովի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիևի նախատեսված հանդիպումն է: Գաղտնի հանդիպումը, որի շուրջ Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ, տեղի կունենա առաջիկա օրերին, շփման գծում, Մատաղիսից ոչ հեռու: Աբազյանը, Հարությունյանը և Նագիևը նախատեսում են քննարկել «ենթակառուցվածքային խնդիրները», իսկ, ըստ էության` Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը:

Մենք պետք է հասկանանք, որ սա պարզապես հերթական հանդիպում չէ. դա հայկական պետականության ոչնչացման ծրագրի իրականացումն է, հանուն որի Նիկոլը մնում է իշխանության:

Ինքն իրեն նվաստացնելու՝ Հայաստանի պատրաստակամությունը խթանում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի` Նիկոլից ավելի շատ տարածքներ, զիջումներ, երաշխիքներ ճզմելու ցանկությունը: Մեկ անձը չի կարող և չպետք է անպատիժ և դաժանորեն նվաստացնի սեփական հայրենիքը և ժողովրդին: Սա նշանակում է, որ մոտ է պատմական, իրավական և բարոյական պատասխանատվության ժամը: Շատ մոտ է»:

Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»
Ամենադիտված