Հայերեն


Երիտասարդը վրեժխնդիր է եղել իր ծանոթուհուց՝ ոստիկաններին «գործ տալու» համար

Հասարակություն

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ավարտվել է Արգամ Արղամանյանի գործի դատական քննությունը:

32-ամյա Արգամը մեղադրվում էր այն բանի համար, որ 2016 թվականի հունվարի 31-ին, ժամը 21-ի սահմաններում իր հանգուցյալ մորաքրոջ որդու կնոջը՝ Հերմինեին կասկածելով ոստիկանների հետ համագործակցելու՝ «գործ տալու», իր կողմից գողություններ կատարելու վերաբերյալ ոստիկաններին տվյալներ հայտնելու համար, իմանալով, որ Հերմինեն գնացել է տատուպապի տուն՝ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղ, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով մի փայտ է վերցրել ու մեկնել Եղեգնուտ գյուղ:

Արգամը Հերմինեի պապական տան բաց պատշգամբում նախ հանդիպել է Հերմինեի տատիկին ու ձեռքի փայտով հարվածներ է հասցրել տարեց կնոջ դեմքին ու գլխին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս՝ դեմքի արյունազեղումներ, փափուկ հյուսվածքների սալջարդ, քթոսկրի փակ կոտրվածք, գլխուղեղի ցնցում:

Ապա Արգամը նույն փայտով հարվածներ է հասցրել ու գետնին է տապալել կնոջն օգնության շտապած պապիկին՝ նրա առողջությանը նույնպես պատճառելով միջին ծանրության վնաս՝ ձախ նախաբազկի ոսկրերի փակ կոտրվածքներ:

Դրանից հետո տատուպապին օգնության շտապող Հերմինեին հանդիպելով՝ Արգամը քաշքշել է նրան, ձեռքի փայտով հարվածներ է հասցրել՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ՝ գլխի գագաթային շրջանի արյունազեղումներ, քերծվածքներ:

Հերմինեին հարվածներ հասցնելով՝ նա մտել է տուն, վերցրել է սենյակի սեղանին դրված երեք բջջային հեռախոսները: Երբ Հերմինեն դա նկատել ու փորձել է հեռախոսները հետ ստանալ, Արգամը նրա նկատմամբ բռնություն է գործադրել՝ մազերից քաշել ու հրել է՝ այսպիսով բջջային հեռախոսների հափշտակությունը գողությունից վերածելով կողոպուտի՝ բացահայտ հափշտակման:

Արգամ Արղամանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 117 հոդվածով,176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Այս գործի նախաքննության ընթացքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականի փետրվարի 26-ի դատավճռով Արգամ Արղամանյանին մեկ այլ գործով մեղավոր էր ճանաչել կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ու դատապարտել էր 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկման:

Հերմինեին և նրա պապիկին ու տատիկին փայտով ծեծի ենթարկելու, նրանց հեռախոսները հափշտակելու գործով Արգամ Արղամանյանը հայտնել է, թե Հերմինեն իր մորաքրոջ մահացած որդու կինն է: Ինքը նրա հետ լավ հարաբերություններ է ունեցել, նույնիսկ որոշ ժամանակ ապրել է նրա հետ համատեղ…

Ամուսնու մահից հետո Հերմինեն ապրել է Սպիտակում: 2016 թվականի հունվարի 18-ին կամ 20-ին իր ծանոթը պարտքի դիմաց իրեն ապրանք է տվել, ինքը այդ ապրանքը տարել է Հերմինեի տնակ: Բայց ոստիկաններն իրեն բերման են ենթարկել՝ կասկածելով, որ այդ ապրանքը գողացված է: Ինքն իմացել է, որ ոստիկաններին տվյալներ է հայտնել Հերմինեն՝ ասելով, թե ինքը առնչություն ունի գողության հետ:

Ինքը զայրացել է Հերմինեի վրա, ցանկացել է վրեժխնդիր լինել, նրան պատժել:

Փայտ է վերցրել ու հունվարի 31-ին տաքսիով Սպիտակից գնացել է Եղեգնուտ գյուղ, քանի որ Հերմինեն այդ գյուղ էր գնացել՝ պապական տուն: Ինքը որևէ մեկին սպանելու դիտավորություն չուներ: Եթե սպանելու դիտավորություն ունենար, ոչ թե փայտ կվերցներ, այլ՝ դանակ…

Հասել է Հերմինեի պապական տուն, այդ պահին տանից դուրս է եկել նրա տատիկը: Ինքը տատի գլխին ու դեմքին երկու անգամ խփել է փայտով, տատն ընկել է: Ցանկացել է վեր կենալ, ինքը նորից է խփել:

Տուն մտնելու ժամանակ դեմն է դուրս եկել Հերմինեի պապը: Ինքը նրան էլ է փայտով հարվածներ հասցրել, գցել է գետնին:

Հերմինեին փայտով չի խփել, միայն մազերից է քաշել, մեկ-երկու անգամ էլ ապտակել է: Հերմինեն փայտը վերցրել է իր ձեռքից, ինքը թողել-գնացել է:

Հերմինեի պապին ու տատին հարվածել է, քանի որ շատ ջղայնացած էր:

Եղեգնուտից ոտքով գնացել է թունելի մոտ, այնտեղ է եկել իր պատվիրած տաքսին, իրեն տարել է Սպիտակ: Ինքը հեռախոսները չի հափշտակել: Պարզապես Հերմինեից ուզել է, որ պարզի՝ Հերմինեն այլ անձի հետ կապ ունեցե՞լ է, թե՞ չէ: Հերմինեն է հեռախոսները տվել իրեն: Ինքն էլ պահի ազդեցության տակ, շփոթված լինելով՝ հեռախոսները տարել է հետը: Պատրաստ է դրանք վերադարձնել: Ինքը, այո, հարվածել է Հերմինեին, նրա պապին ու տատին, բայց հեռախոսները չի հափշտակել, կողոպուտի համար իրեն մեղավոր չի ճանաչում: Ինքն իմացել է, որ հեռախոսներից երկուսը Հերմինեի պապինն ու տատինն են: Հերմինեն դրսում փայտը խլել է իր ձեռքից, ինքն էլ թողել-հեռացել է:

Տուժող Հերմինեն հայտնել է, որ 5 երեխա ունի, դեպքի օրը երեխաներից 3-ի հետ պապի տանն էր՝ Եղեգնուտ գյուղում:

Հերմինեն պնդել է, որ Արգամը հեռախոսները հափշտակել է, դեռ կալանավայրից էլ այդ հեռախոսներով զանգել է իրեն:

Նախաքննական ցուցմունքում Հերմինեն հայտնել է, որ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի հունվարը իր հանգուցյալ ամուսնու մորաքրոջ տղա Արգամը Սպիտակում ապրել է իր հետ համատեղ՝ նույն տնակում: 2016 թվականի հունվարին Արգամը իր տնակ է բերել տարբեր իրեր ու պահանջել է, որ ինքը թաքցնի: Ինքը ենթադրել է, որ նա այդ իրերը գողացել է: Այդ իրերը ոստիկանները խուզարկությամբ գտել են իր տնակում, ինքն էլ ոստիկաններին ասել է, թե դրանք բերել է Արգամը, հնարավոր է՝ գողացել է: Արգամն այդ մասին իմանալով՝ վրեժխնդիր է եղել իրենից…

Ընդհանուր իրավասության դատարանը Արգամ Արղամանյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված բոլոր արարքների համար, վերջին հաշվով դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման և 50 հազար դրամ տուգանքի: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով սահմանված պատժի 1 տարի ազատազրկումը:

Արգամ Արղամանյանը վերջնականապես դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման և 50 հազար դրամ տուգանքի: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի փետրվարի 18-ից:

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին
Ամենադիտված