Թոխմախի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել սպանության փորձ
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ հինգ անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ չորսի նկատմամբ՝ կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին: