Հայերեն


Կվազիպետության ճգնաժամը․ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու պրոցեսներն են սրընթաց «կվազիացվում»․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Երբ ես ասում եմ, որ Նիկոլն արդեն չկա, բավականին խելոք մարդիկ ինձ հակադարձում են՝ ո՞նց թե, կա։ Ես պատասխանում եմ՝ ինչո՞վ է դա արտահայտվում, ինչո՞վ է Նիկոլը իշխանություն, ի՞նչ ազդեցություն ունի։ Պատասխանն այսպիսին է. մի կողմից՝ նա իրոք չկա, պետության հետ նրա առնչությունը նվազագույն է, բայց մյուս կողմից էլ՝ դեռ կա։ Դեռ նա´ է իշխանություն համարվում։

Իշխանափոխությունը կվազիպետությունում

Այս իշխանության լինել-չլինելու կոնֆլիկտը մենք քննարկում ենք դասական պետության համատեքստում։ Այդ պատճառով չենք գտնում պատասխանը։ Խնդիրն արդեն Մեկ հոգու լինել-չլինելը չէ, այլ՝ հենց Հայաստանն է վերածվել կվազիպետության, և այդ պատճառով էլ դասական լուծումները, իշխանափոխության դասական մոդելները չեն գործում։

Ես ինքս չգիտեմ, թե կվազիպետություններում իշխանափոխության խնդիրն ինչպես է լուծվում։ Նախադեպերը շատ չեն, Հայաստանում ընդհանրապես չեն եղել։ Աբխազիայում, օրինակ, կարող են հավաքվել մի քանի խոշոր ընտանիքների համախոհներ, տարաձայնությունը լինի ասենք, մանդարինի արտահանման բիզնեսը, մտնել կառավարական շենքեր, այդ ընթացքում Մոսկվայից կժամանի նրանց կուրատորներից մեկն ու կկարգավորի հարցերը։ Ղրղզստանում ձիերով, մահակներով կարող են հեռու-մոտիկ աուլներից հավաքվել, դարձյալ մի քանի խոշոր ցեղախմբերի կոնսենսուս լինի, ու քշեն գործող իշխանությանը։
Հայաստանի մասով այս պահին դժվար է գուշակություններ անել։
Բայց ակնհայտ է, որ մենք դառնում ենք կվազիպետություն, ու գործընթացները գնում են ոչ թե նորմալ պետություններին բնորոշ ստանդարտներով, այլ՝ չկայացած, թերի պետությունների մենյուից։

Իշխանությունը Կվազիպետությունում

Ի՞նչ է այսօրվա Հայաստանի իշխանությունը. պարզվում է, որ եթե դու ունես լոյալ ոստիկանություն, թիկնազոր ու 80-քանի ուսապարկ-պատգամավոր, դու իշխանություն ես։
Մնացածը երկրորդական են՝ պատերազմը, պարտությունը, Արցախը, Սյունիքը, հանրային կարծիքը, մեդիա-տրամադրությունները, նախագահի ինստիտուտը, հոգևոր առաջնորդների հորդորը, Մայր բուհի կոչը, Ազգային Ակադեմիայի կոչը, երկրի գիտակրթական վերնախավը, քեզ մերժած մարզերը և այլն։
Եթե նկատել եք, Փաշինյանը ցուցադրաբար օտարվել է երկրի խնդիրներից։ Դա շատ բնական ռեակցիա է։ Չի խոսում, այլևս լայվ չի մտնում։ Ինքը չի համարում, որ ինքը պետության առաջ ունի պարտավորություններ, որ ինքը պետության վարչապետն է։ Ինքն իրեն ընկալում է ուղղակի վարչապետ։ Դասական պետության մեջ լինում է պետության վարչապետ, կվազի պետություններում՝ ուղղակի վարչապետ։ Էքզյուպերիի հայտնի ստեղծագործության այսինչ մոլորակի թագավորի պես՝ ինքն իրեն թագավոր։
Հիմնականում ամեն տեղ դիմակով է, նույնիսկ չի ուզում, որ իր դեմքը տեսնեն, հիշեն. ուղղակի թողեք մնամ վարչապետ։

Ու պարզվում է, որ ոստիկանություն, թիկնազոր և անհրաժեշտ X քանակի պատգամավոր ունենալը բավարար է իշխանություն կոչվելու համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ դա բավարար չէ պետություն կոչվելու համար։

Վտանգը նրանում է, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու պրոցեսներն են սրընթաց «կվազիացվում»։

Մենք ունենք կվազիընդդիմություն, կվազիհասարակություն, կվազիտնտեսություն, կվազիբյուջե, կվազիԲԴԽ և այլ և այլն։ Նույնիսկ մեր զգացմունքներն են դառնում այդպիսին։ Միայն կվազիվշտի պարագայում է հնարավոր այսօրվա ճոխ ու աղմկոտ հարսանիքների ու քեֆերի իրողությունը։ Գուցե հենց այդ կվազիզգացմունքներն ու կվազիպատկերացումներն են Նիկոլի գոյության մեխանիզմները։

Մենք ունենք կվազիքաղաքական պրոցես, որի ծավալները չեն գերազանցում Երևանի փոքր կենտրոնը, և ոչ ոք հարկ չի համարում երկիրը ընկալել ամբողջությամբ։

Եվ, վերջապես, ունենք կվազիիրականություն՝ իբր իշխանություն, իբր միասնական ընդդիմություն, իբր տնտեսություն, իբր հետպատերազմյան վիճակ, իբր հասարակություն, իբր Արցախ, իբր ռուսների կողմից երաշխավորված անվտանգություն և իբր վերահաս վտանգների հանրային գիտակցում։

Կվազի ժամանակահատվածը

Այն փուլը, որում մենք հիմա ապրում ենք, կվազիժամանակահատված է, և որպես այդպիսին՝ ունի իր տրամաբանությունը։ Մեզ թվում է, թե մենք ունենք ժամանակ՝ սպասելու, մտածելու, ավելի հանդարտ որոշումներ կայացնելու համար։


Իրականությունն այն է, որ մենք ընդհանրապես ոչ մի բանի ժամանակ չունենք։
Այս կարճ կվազիժամանակահատվածում ունենալու ենք 2 զուգահեռ պրոցես.

ա/ Իշխանական նեղ թիմը սկսելու է (ոմանք պնդում են՝ արդեն սկսել է) վայրի փող աշխատել։ Բոլոր հնարավոր և անհնար ձևերով փող աշխատել, որովհետև այլ ֆունկցիա կամ առաքելություն իրենք չունեն և դա շատ լավ գիտեն։ Դա լինելու է Հայաստանի պատմության ամենաանթաքույց թալանը՝ աֆրիկյան չկայացած պետությունների պես։ Տարբեր բիզնեսներից, վարկերից, պետության անունից վերցվող պարտքերից։ Իշխանական նեղ խումբը չի տիրապետելու պետական համակարգին, ոչ ոք չի աշխատելու։ Պետական թալանի այս որակը լինելու աննախադեպ երկրի պատմության մեջ։ Տանել ումից ինչ հնարավոր է՝ առանց բարոյական և օրինական ստոպերի։

բ/ Սրընթաց գնալու է պետության փլուզման պրոցեսը։ Այնքան սրընթաց, որ ռուս խաղաղապահներն «ուշանալու» են։

Փետրվարի 20-ին հանրահավաք մարդիկ գնալու են տարբեր մոտիվացիաներով։ Կարծում եմ՝ առաջիկայում հաջողվելու է ավելի նորմալ իշխանություն ձևավորել։ Բայց շատ կարևոր է, որ վաղը հրապարակում մեծ թիվ կազմեն այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ խնդիրը կվազիպետության մերժումն է, նպատակն առողջ ժամանակակից պետությունն է։ Թող այն լինի խնդիրներով լիքը, մեծ պարտքով, արտագաղթով, վիրավոր։ Բայց զարգացման հնարավորությունն իրական պետությունն է, որ կտա ամեն ինչ շտկելու, վերականգնվելու հնարավորություն։ Եթե այսպես մտածողների թիվը վաղը շատ եղավ հրապարակում՝ հաջողությունը կլինի արագ և ճիշտ որակի, և մենք կհասկանանք, որ կարևորը մենք ենք, կարևորը հրապարակն է, ոչ թե հարթակը՝ իր այսօրվա բովանդակությամբ։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավինԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Անհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՆարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Շրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ ԿարապետյանԻրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսներըԻրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Ուժեղ Հայաստանի Ուժեղ Աբովյան. Նարեկ Կարապետյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտիԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԵրկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված