Փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանության եւ անվտանգության պահպանության ծառայության միջեւ
ԱմենաընթերցվածԿիեւի մերձակայքում ոստիկանության եւ անվտանգության պահպանության պետական ծառայության աշխատակիցների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Ոստիկանները մեկնել են Կնյաժինի ավան՝ Կիեւում եւ մարզի տներում գողություն կատարած բանդայի հետքերով:
Ուկրաինայի ՆԳՆ Կոլեգիայի անդամ Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ ոստիկանների խումբը թաքնվել է տներից մեկի հարեւանությամբ՝ փորձելով հասկանալ իրադրությունը եւ հանցագործներին ձերբակալելու հրաման տալ:
Այդ ժամանակ հարեւան տան տագնապի ազդանշանը գործարկվել է: Դեպքի վայր ժամանած Անվտանգության պահպանության պետական ծառայության աշխատակիցները, առանց հասկանալու իրադրությունը, փոխհրաձգություն են սկսել ոստիկանների հետ: