Աղվան Դավոյանը 200-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի Պրեմիեր Լիգայում
Սպորտ«Շիրակ»-«Լոռի» հետաձգված հանդիպումը գյումրեցիների ավագ Աղվան Դավոյանի համար 200-րդն էր Հայաստանի Պրեմիեր լիգայում: «Շիրակը», հիշեցնենք, այդ խաղում նվազագույն հաշվով պարտություն է կրել՝ գոլ բաց թողնելով վերջին՝ 93-ր րոպեին:
Դավոյանը մասնակցել է ամբողջ խաղին:
30-ամյա պաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես «Շիրակի» կազմում, որի կազմում պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտը նշել է 2010 թվականին: