Թռչնագրիպի բռնկման դեպքեր են գրանցվել
ԱշխարհՆիդերլանդների Սինթ-Ուենրոդ քաղաքի թռչնաբուծական ֆաբրիկայում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նիդերլանդների գյուղատնտեսության, բնության և սննդի հարցերով նախարարությունից հայտնել են, որ հնարավոր է՝ սա լինի հիվանդության խիստ վտանգավոր տեսակ:
Այդ թռչնաֆաբրիկայից 1 կմ շառավղի վրա գտնվում են ևս երկու թռչնաֆաբրիկաներ: Վիրուսի տարածումը խոչընդոտելու համար այդ թռչնաֆաբրիկաներում բոլոր թռչունները՝ շուրջ 122 հազար հավ, ոչնչացվելու են:
3 կմ շառավղի վրա գտնվող յոթ թռչնաֆաբրիկաների համար պարբերաբար թեստավորում կանեն՝ տեսնելու արդյոք վարակման դեպք կա, թե ոչ: