Ինչ սնունդ է անհրաժեշտ ձեզ ձմռանը
ՀասարակությունՁմռանն օրգանիզմն ունի ավելի շատ սպիտակուցային սննդի կարիք, որն անհրաժեշտ է՝ ներքին օրգանների ու համակարգերի ջերմացման համար։ Այս մասին հայտնում է golos.ua-ն։
Մասնագետները կարծում են, որ սպիտակուցային սնունդ պետք է ընդունել ամեն օր։ Խորհուրդ է տրվում հաճախ սննդակարգ ներառել ենթամթերքներ (սիրտ, լյարդ, փայծաղ), քանի որ դրանք «զինում» են օրգանիզմն արժեքավոր միկրոտարրերով։ Առանձնահատուկ արժեքավոր մթերք է հանդիսանում լյարդը, որը պարունակում է երկաթ և ասկորբինաթթու, հարուստ է В, D, С, Е վիտամիններով։ Այն կօգնի բաձրացենլ օրգանիզմի պաշտպանական ուժերը։
Ոչ պակաս կարևոր է մսամթերքը։ Դիետոլոգները սովորաբար խորհուրդ են տալիս սննդում օգտագործել սպիտակ միս (հավ, հնդակահավ), քանի որ դրանք պակաս կալորիական են և դյուրամարս, սակայն ցրտերին միանգամայն կարելի է շաբաթական մի քանի անգամ գառան, տավարի, հորթի մսի օգտագործում թույլ տալ։
Կարևոր է նաև հավկիթի օգտագործումը։ Այն սպիտակուցի կարևորագույն աղբյուր է, ինչպես նաև պարունակում է օմեգա-3 թթու։ Այն կբարելավի տրամադրությունն ու հիշողությունը։
Սննդակարգում պետք է ներառել նաև ծովամթերք։ Հաճախ արդեն աշնան վերջին մեզ խիստ չի բավականացնում վիտամին D-ն, ինչը դառնում է վատ տրամադրության և արագ հոգնելու պատճառ։ Բացի այդ, ձկնեղենը կալցիումի և ֆոսֆորի հիանալի աղբյուր է։