Հայերեն


Ազգուտակով՝ պաշտոնյա. Աբրահամյան եղբայրները

Հասարակություն

«Հրապարակ»-ը գրում է

«Ազգուտակով՝ պաշտոնյա» շարքի հաջորդ հերոսը Աբրահամյան եղբայրներն են: Արա Աբրահամյանը Ռուսաստանի հայերի միության նախագահն է, ցանկանում էր մտնել քաղաքականություն, մասնակցել ընտրություններին, սակայն հետ կանգնեց այդ մտքից: «Պատրաստվում էի մասնակցել, սակայն խնդիրներ առաջացան, երկար բացակայեցի՝ մոտ 7 ամիս, հիմա էլ կան մի քիչ անձնական խնդիրներ, պետք է նորից բացակայեմ: Ես հիմա մեկնելու եմ և վերադառնալու են մարտի կեսերին: Ես որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին»,-վերջին ասուլիսում հայտարարեց Արա Աբրահամյանը:

Ընտանիքը

Նա ծնվել է Մալիշկա գյուղում՝ մեծ ընտանիքում՝ բաղկացած վեց երեխաներից, ունի չորս եղբայր և մեկ քույր: Մայրը Պայծառ Աբրահամյանն է, հայրն էլ Արշավիր Աբրահամյանը, չորս եղբայրներ են՝ Ալեքսանդր, Սերգեյ, Գագիկ, Արմեն, քույրն էլ՝ Կարինեն: Արա Աբրահամյանի կինը Նատալյա Աբրահամյանն է, ունի երեք երեխա՝ Յուլյա, Վլադիսլավ, Աննա: «Ես կերազեի ռուսերեն լավ իմանալ, բայց չկարողացա, ցավոք: Մարդիկ ուսուցիչ են վարձում, որ սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, բայց չկարողացա...»,- նշել է Արա Աբրահամյանը: Յուլյան 28 տարեկան է, ապրում է ԱՄՆ-ում, նա երգչուհի է, անգամ տեսահոլովակ ունի՝ բավականին «սադրիչ» էպիզոդներով: Նրա քույրը ընդամենը 17 տարեկան է, անունը Աննա է: Արա Աբրահամյանը ունի նաեւ որդի՝ Վլադիսլավ, ով 23 տարեկան է:

Եղբայրներն ու քույրը

Աբրահամյանի երեք եղբայրներն էլ միևնույն ժամանակ պատգամավորական գործունեություն են ծավալել, սակայն տարբեր խմբակցություններում: Գագիկ Աբրահամյանը (Բռլյանտի Գագո) Արա Աբրահամյանի ՀՀԿ-ական եղբայրն է: Վերջինս նախկին պատգամավոր է, ով խորհրդարանում էր հայտնվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով` 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Մինչ այդ նա 1990-1995թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա 1995-1999թ. Ազգային ժողովի պատգամավոր: Նա «Ջեյ Սի էյ» ալմաստի գործարանի տնօրենների խորհրդի նախագահն է, այստեղից էլ առաջացել է նրա մականունը՝ «Բռլյանտի Գագո»: Շատ է խոսվում երկու վարչապետների՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի նախկին ծառաշատ այգում կառուցված դղյակների մասին: Այդ այգում, թերևս, անհամեմատ ամենամեծ տարածքն ու շքեղ դղյակը պատկանում է Գագիկ Աբրահամյանին: Վերջինիս պատկանում է մոտ 17 հազար հա տարածք, դա ավելին է, քան բոլոր վարչապետների ու մյուս հարևաններինը միասին վերցրած: 

Աբրահամյանի մյուս եղբայրը` Սերյոժան, 2007թ. Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից: Մինչ այդ` 2003-2007թ. նա պատգամավոր էր ընտրվել թիվ 54 ընտրատարածքից և խմբակցություններում ընդգրկված չի եղել: 2007թ. պատգամավոր էր նաև Աբրահամյանի մյուս եղբայրը` Արմեն Աբրահամյանը, ով պատգամավոր էր դարձել ԲՀԿ համամասնական ցուցակով:

Մամուլը գրել էր, որ նրա երեք եղբորորդիներն ու երեք քրոջ որդիները չեն ծառայել բանակում՝ հիվանդ լինելու պատճառով: Արմավիրում ապրող Արա Աբրահամյանի քույրը՝ Կարինե Աբրահամյանը ունի երեք որդի՝ Վարդան, Կարեն, Նարեկ, ոչ մեկ չեն ծառայել բանակում, սակայն Նարեկը աշխատանքի էր ընդունվել Ազգային անվտանգության խորհուրդում: Վարդանը ամուսնացած է Ստեփան Դեմիրճյանի դստեր՝ Լուսինեի հետ: Կարինե Աբրահամյանի ամուսինը՝ Սարգիս Խաչատրյանը «Արմավիրի» հիվանդանոցի գլխավոր տնօրենն է: Աբրահամյան Գագիկը ունի մեկ տղա Արամ անունով, որը չի ծառայել բանակում: Աբրահամյան Սերգեյի որդին՝ Արշավիրը նույնպես չի ծառայել բանակում: Մամուլը գրել էր նաեւ, որ Աբրահամյանները ջանք ու եռանդ չեն խնայում Արմեն Աբրահամյանի որդուն՝ Աբրահամին եւս բանակից ազատելու համար:

Նշենք, որ Աբրահամյաններին միջին օղակի պաշտոնները չեն հետաքրքրում, իսկ իրենց ազգականներին հիմնականում տեղավորում են իրենց պատկանող բազմաթիվ ընկերություններում:

Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=130902&l=am/

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին
Ամենադիտված