2021-ին Ուկրաինան պետական ավիափոխադրող կունենա
Աշխարհ2021 թվականին Ուկրաինայում կստեղծվի նոր ազգային պետական ավիաընկերություն, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հավակնոտ նպատակ ունենք ստեղծել պետական ավիափոխադրող: Հուսով ենք, որ կկարողանանք կատարելագործել այն, և դա կարվի այս տարի», - ասել է Տիմոշենկոն:
Վերջինիս խոսքով՝ նոր ավիափոխադրողը «կլուծի ոչ միայն զբոսաշրջության, այլև պետության խնդիրները»:
Նշենք՝ Ուկրաինայում կան 2 խոշոր ազգային, սակայն մասնավոր ավիաընկերություններ՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը և SkyUp-ը:
Հիշեցնենք՝ դեռևս անցյալ տարի Զալենսկին հայտարարել էր, որ ցանկանում է ստեղծել պետությանը պատկանող ժամանակակից ավիաընկերություն: