Միհրան Պողոսյանին «կմաքրեն» օֆշորից. ԴԱՀԿ նախկին և ներկա պետերն առճակատվել են
ՔաղաքականությունԵրբ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից՝ հանրահայտ պանամյան օֆշորային գործի հետ առնչություն ունենալու համար, քիչ հավանական էր թվում հեռանկարը, որ նա պատասխանատվության կենթարկվի: Հայաստանի ղեկավարությունը որքան էլ ուզում է՝ կոկորդը պատռի, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, միեւնույն է՝ հանրությանը հայտնի է, որ գրպանահատը չի կարող «ջեբկիրների» դեմ պայքարել: Ինչպես հայտնի է՝ ընթացիկ տարվա մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Միհրան Պողոսյանի օֆշորային գործունեության վերաբերյալ «Հետք» կայքում հրապարակված նյութում բերված փաստերի հիման վրա քրեական գործ հարուցվեց: Անցել է մոտ ութ ամիս, սակայն Միհրան Պողոսյանին պատասխանատվության ենթարկելու նախադրյալները դեռեւս չեն նշմարվում, եւ չի էլի լինի այդ հեռանկարը: Նրան «կմաքրեն օֆշորից»: Ավելին՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին Պողոսյանը հրավիրված էր եւ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ընթացքում է գտնվում քրեական գործը, Միհրան Պողոսյանը տեղեկացրել էր, որ մոտ ժամանակներս նախաքննությունը կավարտվի: Հարցին, թե լուրեր կան, որ կվերադառնաք քաղաքականություն, պետական համակարգ, նա ասել էր, թե այդ մասով քննարկումներ են գնում:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ